Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում «հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ»։

Թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ ենք «մինչև կոկորդներս կուշտ»: Սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ Պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը: Բայց չէ, ԱՄՆ Պետդեպարտամետը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է սարքովի «գործերով», իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, և այլն:

Ի՞նչ է ստացվում. եթե Վրաստանում ընդդիմությունը արևմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արևմտյան «թել թելում», իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականության ու ազգային դիրքերում են, ուրեմն, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աչք փակել: Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրներին ու կառույցներին: Ճիշտ է, կան տեղեկություններ, որ ԵՄ առանձին երկրներ իրենց դեսպանների միջոցով «ներքին կարգով» որոշ անհանգստություններ հայտնել են, բայց հրապարակային որևէ խոսք չի լսվել: Սրա պատճառով էլ հայաստանյան հասարակության մեջ խորանում է անվստահությունը Արևմուտքի նկատմամբ, քանզի ակնհայտ կիրառվում են երկակի ստանդարտներ:

Հ.Գ.-Իհարկե, կլինեն կարծիքներ, թե Հայաստանում քրեական վարույթներ կան նախաձեռնված, ձայնագրություններ, «պլան», բանման... Բայց դե, այնպես չէ, որ Վրաստանում ուղղակի առավոտ արթնացել ու որոշել էին ձերբակալել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները
Ամենադիտված