Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ փաշինյանական իշխանությունը, իրավական առումով՝ «ոչնչի համար» կալանավորեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, ոչ միայն մենք, այլև շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ արձանագրեցին, որ կատարվածը «ծաղիկներն» են, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այդ «ծաղիկները» ավելի վաղուց էին: Ավելի ճիշտ կլինի ասել՝ Կարապետյանի կալանավորումը նոր արարի սկիզբն էր...

Իսկ երբ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն զուգընթաց սկսվեցին ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած հայրենակիցների «բերմանենթարկումներ», հասկանալի դարձավ, որ ռեժիմի «ծաղկեփունջը» լրացվում է դեկորատիվ, ձևավորման բաղադրիչներով: Եվ վերջապես, երբ ՔՊ-ի կուսակցական լրատվամիջոցում հայտնվեց մեկ տարվա վաղեմությամբ թվագրված «հեղաշրջման պլանը», որը պետք է «իրագործվեր», ուշադրություն, 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը, պարզ էր, որ դրան հետևելու են հակաժողովրդավարական «բաստիոնի» իշխանության ինչ-ինչ գործողություններ:

Այն, որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվելու, նմանապես պարզ էր նաև այն բանից հետո, երբ կարկառուն քպականների ու «արևմտյան» սատելիտների «sms»-ային «երգչախումբը» բոլոր քարոզչական ծակուծուկերից զլեց «պետք է սրանց ետևից գնալ», «պետք է իրավական գնահատական տալ» օրատորիան:

Դեպքերի շարունակությունը ոչ պակաս էպիկական էր. քննչական կոմիտեն ոտքի վրա գրված, ըստ որում՝ մեկ ոտքի վրա ու ձախ ձեռքով գրված մի «սարսափադղորդ» հաղորդագրություն տարածեց: Ընդ որում, այնքան «ոտքի վրա», այնքան անփույթ, որ «համացանցի»-ն դարձել էր «անհամացնի»: Հետաքրքիր բառ է ստացվել, ինչ խոսք:

Լավ, դա էլ մի կողմ, իսկ ինչի՞ մասին է այս ամենը:

Առաջինը. արտահայտվում են տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Իսկ վախը, ամեն պարագայում, սաստիկ մոտիվատոր է: Ի լրումն՝ վախի աչքերը մեծ են: Ունի՞ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան: Այնքա՜ն ունի, որ մի քանի ուսապարկ կարող է լցնել այդ բաներով: Մյուս կողմից՝ ասում են, որ նա այսպիսով «օրակարգ է լցնում», «լրահոսն իրենով է անում»: Դա էլ է հնարավոր: Ու մեկը մյուսին չի բացառում:

Հաջորդը. բնական է, որ իր ձևավորած իրավիճակում դիմադրության ցանկացած օջախ իրեն սարսափեցնում է: Սա նույնիսկ ակնհայտ է: Եվ ըստ հիմնական կարծիքի, ինքը դիմադրության հնարավոր օջախներն է չեզոքացնում այսպիսով: Ու խոսքը միայն երեկվա ռեպրեսիվ հիստերիայի մասին չէ: Սա ամենատրամաբանական տարբերակն է, ու էլի կապված է նախորդ երկու կետերի հետ:

Տեսեք. Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես էլ հետ չի կանգնել Փաշինյանի հեռանալու պահանջից, նկատվեց «դիմադրության օջախ», ու հետևեց քստմնելի հարձակում ՀԱԵ-ի վրա: Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը խոսեց ի աջակցություն Եկեղեցու, Փաշինյանն ի դեմս նրա տեսավ ընդդիմության համախմբողի պոտենցիալ, ու հետևեց հարձակումը նրա վրա: Այսինքն, Փաշինյանը ջանում է չեզոքացնել բոլոր հնարավոր «դիմադրության օջախները», լինեն դրանք քաղաքական, հոգևոր, թե գործարար հարթություններում:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն այդ ամենն անում է, որպեսզի սպասվող ընտրություններում վերարտադրվի, պարզ ասած՝ մնա իշխանության: Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները: Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների: Սա ուղղակիորեն կապված է «դիմադրության օջախների» թուլացման կետի հետ:

Իսկ ի՞նչ կարող է լինել: Շատերի համոզմամբ, ոչինչ էլ չի ստացվի: Ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը հիմա բոլորին կհամախմբեն, ցույցերի կելնեն, հրապարակները կլցնեն: Առաջին հերթին ոչինչ չի ստացվելու այն ակնհայտ պատճառով, որ Փաշինյանի ու նրա իշխանության այս ռեպրեսիվ քայլերին հանրության ակտիվ հատվածի ճնշող մասի հիմնական արձագանքը ծաղրն է: Մարդիկ ոչ միայն մերժում են կամ բացասական են վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, այլև բացեիբաց ծաղրում են:

Մյուս կողմից՝ պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած իշխանության նման պահվածքը ակնհայտորեն հոգեվարքի ոչ միայն վկայություն է, այլև՝ ցուցադրություն:

Հ.Գ. - Հա, ի դեպ, մինչ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության, ընդհանրապես ազգային արժեքներ կրող, պետության ու պետականության համար պայքարողների դեմ կռիվ է տալիս, նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է: Հասկանո՞ւմ եք՝ անպատկառության ու ցինիզմի աստիճանը. պատերազմական հանցագործ, ցեղասպանական ոճրագործ պետության ղեկավար Ալիևը Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է հռչակում: Իսկ Փաշինյանը պարզապես լռում է, նա այլ «գործերով» է զբաղված, «ռևանշիստների» է բռնել տալիս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր
Ամենադիտված