Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սովորում էի Վարդենիսի ինստիտուտում։ Գարիկն ինձ տեսել էր, հավանել։ Երկու տարի շփվելուց հետո 2015 թվականի հոկտեմբերին նշանադրվեցինք։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին մեր հարսանիքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը՝ Գարիկի կինը։

Ամուսնու մասին խոսելիս Շուշանը շեշտում է նրա հավատարմությունը, չափից դուրս անկեղծությունը բոլորի հետ։ «Չէր սիրում մարդու հետևից խոսել, բամբասել։ Միշտ ասում էր՝ մարդուն բան ունես ասելու, հենց իրեն ասա, որ նա էլ իր սխալը հասկանա։ Նվիրվում էր մարդուն իր ամբողջ սրտով ու հոգով՝ թե՛ ընկերներին, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին։ Եթե գիշերվա կեսին էլ իրեն զանգահարեին ու ասեին, որ ինչ-որ խնդիր ունեն, նա ոչինչ հաշվի չէր առնի, միանգամից կշտապեր օգնության։ Շրջապատում իր կարծիքը լսում էին, հաշվի առնում, նա երբեք ոչ մեկին վատ խորհուրդ չէր տալիս, իր հնարավորության սահմաններում բոլորին օգնում էր։ Հոգատար, հավատարիմ ամուսին էր։ Իր հետ յուրաքանչյուր վայրկյանը սիրո ու ջերմության մեջ եմ ապրել։ Գարիկը փոքր էր եղել, երբ իր հայրիկը մահացել էր, և նա կարծես իր ներսում կուտակված ողջ ջերմությունը փոխանցում էր մեր երեխաներին։ Ժամերով կարող էր խաղալ երեխաների հետ։ Նրանք գիտեին՝ պապան տուն եկավ, հիմա հաց կուտի և իրենց հետ կխաղա։ Եվ նա անընդհատ երեխաների հետ ժամանակ էր անցկացնում։ Երբեք չէր բղավում, բարկանում նրանց վրա, միշտ ասում էր՝ ես երեխաների հետ խաղալով, շփվելով հանգստանում եմ։ Երեխաները մինչև հիմա էլ այդ հիշողություններով են ապրում»։

Շուշանը և Գարիկը երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և տղա։ «Երազում էր, որ մեր երրորդ երեխան տղա լինի, ինքն էլ նրան Գոռիկ անվանակոչի. «Որ մեր անունները նման լինեն՝ Գարիկ ու Գոռիկ»։ Բայց հետո մտափոխվել էր՝ ուզում եմ աղջիկ ունենալ։ Եվ երբ իմացավ, որ աղջիկ ենք ունենալու, շատ ուրախացավ։ Միանգամից որոշեց մեր աղջկա անունը՝ Արև. «Իր անունը կդնեմ Արև, ու ինքն իմ արևը կդառնա»»։ Բայց, ցավոք, իր Արևի հետ շփումը Գարիկն ընդամենը երկու ամիս վայելեց։

Գարիկը ծնունդով Վարդենիսից է։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտոր Համբարձումյանի անվան պետական ինստիտուտում, այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո մի քանի տարի աշխատել է Վարդենիսի երկրորդ բանակային կորպուսում, գործուղումներով հաճախ եղել է Արցախի և Հայաստանի տարբեր անկյուններում։ Շուշանն ասում էր՝ պետք է անձամբ ստուգեր թնդանոթները, որ հետո սկսվեին զորավարժությունները։ «Իրեն ճանաչում էին որպես «ռեմռոտի» Գարո»։

Կնոջ խոսքով, դեռ տարիներ առաջ իրենց տարածաշրջանում մրցույթ կազմակերպվեց՝ հասկանալու համար, թե ով կարող է հրանոթի լավ ղեկավար դառնալ։ «Արցախի և Հայաստանի մասշտաբով Գարիկն առաջին տեղը զբաղեցրեց։ Նա անցավ Քառօրյա և 44-օրյա պատերազմների միջով։ 44-օրյա պատերազմից հետո հատկապես ձգտում էր դիրքերում ծառայել։ Միշտ ասում էր՝ յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի դիրքում ծառայելը, մեր ժամկետային զինծառայողների կողքին լինելը։ Բայց իրեն չէին ցանկանում աշխատանքից ազատել, որովհետև իր նման մասնագետի կարիքը միշտ կար։ Շատ ծանր տարավ Քարվաճառի հանձնումը։ Իմ ամուսնու աչքերում արցունքներ չեմ տեսել, բայց Քարվաճառի հանձնման լուրը լսելու ժամանակ նստած տեղը լուռ արտասվեց։ Չէր կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք պայքարել էին, ցավոք, նաև զոհվել այդ հողի համար։ Ասում էր՝ այդ հողերը չպետք է տային։ Դրանից հետո նա վերջնականապես որոշեց, որ պետք է ծառայի դիրքերում։ Իրեն միշտ խնդրել եմ տանը մոտ ծառայել, երեխաները շատ էին կարոտում, հատկապես տղաս։ Նա այդ ժամանակ չորս տարեկան էր, մատների վրա հաշվում էր, թե պապան քանի օրից է գալու»։ Գարիկը մշտապես մերժել է կնոջ այդ խնդրանքը՝ ես պետք է դիրքերում մնամ՝ իմ ընտանիքի կողքին։ «Ասում էր՝ առաջինը տղաներն են, որովհետև եթե իրենք չլինեն, Վարդենիսում ոչ մեկ չի լինի։ Երբ դիրքերում էր, անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն, կարոտում էր երեխաներին, իսկ երբ տանն էր լինում, սպասում էր, թե երբ է դիրքեր բարձրանալու։ Նեղանում էի իրենից, բայց նա ասում էր՝ երեխեքն այնտեղ կանգնած են, առաջնային տունը դա է»։

Գարիկը ևս մեկ պատերազմ պետք է տեսներ, դրա անմիջական մասնակիցը դառնար։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ «Սեպտեմբերի 12-ին իրեն զանգեցի, չգիտեմ՝ ինչու, անկախ ինձանից, իրեն հարցրեցի՝ բայց գալու ես, չէ՞, տուն։ Օգոստոսին այդ դիրքերում կրկին անհանգիստ էր եղել, Գարիկը և նրա ծառայակից ընկերները համարյա մեկ ամիս տուն չեկան։ Միշտ ներսումս Գարիկին կորցնելու վախ կար, որովհետև գիտեի՝ որքան վտանգավոր տեղ կա, Գարիկը կգնա։ 44-օրյա պատերազմի իր զինակից ընկերներն էին պատմում՝ Գարիկը մեզ թողնում ու գնում էր։ Մի օր հետևից գնացել են՝ հասկանալու համար, թե ուր է գնում։ Տեսել են՝ թաքուն մտնում է վտանգավոր հատվածները և հրանոթներն է կարգի բերում։ Իմ հարցին պատասխանեց՝ անպայման կգամ, բայց երեխեքի նկարներն ուղարկիր, հատկապես Արևինը։ Հետո խնդրեց, որ հեռախոսը մեր մեծ աղջկան փոխանցեմ, հետը խոսի։ Մի երկու ժամ Նարեի հետ խոսեց։ Քնեցինք՝ առանց որևէ բան կասկածելու։ Այդ ժամանակ եղբայրս էլ էր զինվորական աշխատում, գիշերվա կեսին զանգահարեց՝ երեխեքի հետ իջեք առաջին հարկ. «Հանկարծ չվախենաս, բայց ոնց որ կռիվ է սկսվում»։ Միանգամից զանգեցի Գարիկին, բայց նա չպատասխանեց իմ զանգերին։ Եղբորս հետ էր խոսել՝ երեխեքին իջեցրու նկուղ։ Վահանը հարցրել էր՝ Գա՛ր, ամեն ինչ նորմա՞լ է քո մոտ։ «Հա, սաղ տոչնի ա»։ Վերջին անգամ էլ եղբորս հետ է խոսել՝ Վահա՛ն, երեխեքիս քեզ եմ տալիս, նրանց տիրություն կանես։ Հետո հեռախոսն անջատել է»։

Տղաները ժամեր շարունակ մարտի մեջ են մտել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Առանց օգնություն ստանալու՝ հետ են շպրտել թշնամու մեծաթիվ ուժերը։ «Իր հրամանատարական կազմը մեզ ասաց՝ վերջին՝ նահանջի հրամանին Գարիկը չի ենթարկվել։ Երբ ասել են, որ թշնամին շրջապատում է դիրքը, Գարիկն արձագանքել է. «Փախչող տղա չկա, թույլ չեմ տա, որ թուրքն իր ոտքը դնի իմ հողի մեջ»։ Դիրքում բոլոր տղաները զոհվել են։ Գարիկը, լինելով ոտքից վիրավոր, միայնակ տարբեր հատվածներից կրակ է բացել թշնամու ուղղությամբ։ Միայն 300 արկ բաց է թողնվել Գարիկենց դիրքի ուղղությամբ։ Թշնամին մտածել է, որ այդտեղ մեծ թվով ուժեր են կենտրոնացած։ Առավոտյան ութից տասը պակաս Գարիկը վերջին անգամ կապ է հաստատել հրամանատարական կազմի հետ»։

Գարիկն անմահացել է սեպտեմբերի 13-ին Արտանիշում։ «Հույսներս չէինք կտրում, որ ողջ է։ Մեզ ասում էին, որ Գարիկն անտառում է, շուտով դուրս կգա, այդ հույսով էինք ապրում, չէինք ուզում հավատալ, որ նա չկա։ Բայց զոհված տղաներին քիչ-քիչ գտնում էին։ Գարիկին գտել ենք զոհվելուց 50 օր անց»։ Շուշանն ասում է՝ մեծագույն ցավ է, որ ընտանիքներից շատերը չկարողացան անգամ վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին. «Գրեթե բոլորին տուն բերեցին փակ դագաղներով»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ լույսն էլ, հույսն էլ երեխաներս են, իր Արևը, որին նա ինձ տվեց, մեր անթիվ հիշողությունները, իր պատիվը, որը միշտ պետք է բարձր պահեմ ու իմ երեխաներին այնպես դաստիարակեմ, ինչպես ինքն էր ցանկանում՝ ամենակարևորը՝ որպես լավ մարդ։ Ամեն ինչ անելիս միշտ ասում էր՝ եթե Աստված կամենա, ամեն ինչ լավ կլինի, աստվածավախ մարդ էր և ուզում էր, որ մեր երեխաներն էլ այդպիսին լինեն։ Երեխաների հետ միշտ խոսում ենք հայրիկի մասին։ Նրանց ասում եմ՝ հպարտացեք, որ այսպիսի հայրիկ ունեք։ Իսկ ես էլ Աստծուն փառք եմ տալիս, որ հենց իր նման հոգատար, իմ ամեն օրը սիրով և երջանկությամբ լցրած ամուսին եմ ունեցել»։

Հ. Գ. - Լեյտենանտ Գարիկ Բադեյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով, հետմահու՝ «Արիություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենադիտված