«Եկեղեցական պառակտում Հայաստանում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրեց Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հետ առճակատումը։ Սկսելով բանավոր վիրավորանքներից Փաշինյանը փաստացի հայտարարեց եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու իր մտադրության մասին, գրում է rybar.ru–ն։
Փաշինյանը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին իր կուսակրոնության երդումը խախտելու մեջ հայտարարելով, որ նա երեխա ունի, և պահանջել է զրկել նրան լիազորություններից։ Նա նաև քննադատել է եկեղեցիների վիճակը դրանք անվանելով «չուլաններ»։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վիրավորել է հոգևորականներին նրանց անվանելով «գլխավոր մաֆիոզներ ու մանկապիղծներ»։
2020 թվականից է ՀԱԵ-ն դեմ Փաշինյանին: Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո եկեղեցին պահանջեց նրա հրաժարականը։ Իսկ 2024 թվականի մայիսին, Տավուշի մարզի գյուղերի Ադրբեջանին հանձնմանն ի պատասխան, Բագրատ արքեպիսկոպոսը կազմակերպեց «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժում։
Փաշինյանը հայտարարել է «համակարգող խումբ» ստեղծելու մասին, որը կհեռացնի Գարեգին Բ կաթողիկոսին և պետական վերահսկողության ներքո կաթողիկոսի նոր ընտրություններ կկազմակերպի։
Բայց ինչո՞ւ է Փաշինյանին պետք այս հակամարտությունը։
Կաթողիկոսի փոփոխությունը կարող է թուլացնել ընդդիմությունը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի չափազանց ցածր վստահության մակարդակ (11.5 %), իսկ 79 %-ը վստահում է եկեղեցուն, նույնքան մարդ էլ իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու կողմնակից։
Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումը նման է Ադրբեջանի պահանջների կատարմանը, Բաքուն անընդհատ ճնշում է գործադրում Հայ Եկեղեցու վրա, իսկ վերջերս հայտարարել է «Իրևանի Ղազիյաթեի վերականգնման» մասին, որը կենթարկվի Կովկասի մուսուլմանական վարչակազմին։
Փաշինյանի հակաեկեղեցական արշավը և կաթողիկոսին հեռացնելու փորձը նման են «թավշյա իշխանությունների» և Հայաստանում վստահության հիմնական ինստիտուտի, ինչպես նաև հայկական ինքնության հիմքի միջև հակամարտության գագաթնակետին, որը Հայ Առաքելական եկեղեցին պահպանել է դարեր շարունակ։ Եթե Փաշինյանին հաջողվի հաղթել այս դիմակայությունում, հասարակության պառակտման ռիսկը չափազանց բարձր կլինի և Հայաստանի գոյության հարցը վերջնականապես կդրվի վտանգի տակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը