Հայաստանում 2 երկրարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 22:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։12-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելի վաղ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ գրեթե նույն կոորդինատներով։