Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանխատեսել էինք, իշխանական կայքերում հրապարակված «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը փաշինյանական իշխանության համար առիթ էր դառնալու ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա իսկական հարձակում սկսելու։ Հենց երեկ առավոտյան տասնյակ խուզարկություններ էին իրականացվել, հարձակվել էին «Սրբազան պայքար» շարժման վրա, բերման ենթարկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա բազմաթիվ կողմնակիցների՝ մեղադրելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։

Արդեն այս գիշեր Սրբազանի և նրա մի քանի այլ կողմնակիցների կալանավորել էին 2 ամսով։ Բռնաճնշումներն, իհարկե, շարունակվելու են, գործող իշխանությունը որևէ կերպ չի հանգստանալու։ Հատկապես գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Հայաստան գալու, քաղաքական հայտ ներկայացնելու և իշխանությանը քննադատելու ֆոնին, փաշինյանական վարչախումբը չափազանց վախեցած է և ամեն ինչ անելու է բոլոր ընդդիմադիրներին ճնշելու, դիմադրության օջախները մարելու համար։

Երեկ սկսված ոստիկանական տեռորն ուղեկցվում էր նաև բավականին սինխրոն կազմակերպված քարոզչական հարձակմամբ, իշխանական ողջ կոհորտան՝ պատգամավորները, քարոզչամիջոցները, ձեռնասուն փորձագետներն ու քաղաքական գործիչները, իրենց արևմտամետ համարող քաղաքական ուժերը՝ հայհոյանքներով, վիրավորանքներով արշավ սկսեցին Բագրատ Սրբազանի, Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմության դեմ, օգտագործելով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունները, թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա։

«Քաղպայմանագիրն» ու նրա սպասարկուները վայնասուն էին բարձրացրել, իբր Հայաստանում ահաբեկչություն են կանխել, առգրավված զենքերն էլ որսորդական հրացաններ են, որոնք բոլորն օրինական էին։

Փաստացի, փաշինյանական վարչախումբն այս կերպ ցուցադրում է իր վախերը, բայց մտադիր է մինչև վերջ կռիվ տալ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, դրա համար կանգ չառնելով ոչնչի առջև։ Հանրության մի հատվածն, իհարկե, չհավատաց Փաշինյանի և նրա թիմի տարածած կեղծիքներին, շատերն էլ նախընտրեցին լռել, բայց վաղ թե ուշ գալու է մի իրավիճակ, երբ պետք է ընտրություն կատարել, թե ո՞ր կողմում են՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Հայաստանը զավթած և Թուրքիայի ու Ադրբեջանի տիրապետության տակ դրած հանցախմբի։

Հայաստանը պարտվելու տարբերակ չունի։

Աստղիկ Բաբայան

Իրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»
Ամենադիտված