Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը վաղուց անկախ դատական համակարգ չունի, բայց կան դատավորներ, որոնք իրենց իշխանահաճությամբ, ապօրինություններ դակելու պատրաստակամությամբ գերազանցում են բոլորին։ Վերջին տարիներին այդպիսի դատավոր դարձել է ոմն Մասիս Մելքոնյանը, ով բազմաթիվ ընդդիմադիր գործիչների է կալանավորել կեղծ մեղադրանքներով և իշխանության հրահանգներով։ Այսօր էլ Մելքոնյանը գիշերը հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին 2 ամսով կալանավորելու որոշումը։

Մելքոնյանն իշխանությանը կցված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է եղել, մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եղել այդ կուսակցության ցուցակի 14-րդ համարը։ 2023 թ․-ին նա դարձել է դատավոր, ընդ որում ոչ թե նշանակվել է, այլ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով։

Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նույնիսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որ անմռունչ դակում է իշխանության բոլոր որոշումները, չէր ստորագրել հրամանագիրը՝ պատճառաբանելով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական գործով, դերասանուհի Մարջան Ավետիսյանը տխրահռչակ այս դատավորին մեղադրում էր իր գումարները յուրացնելու մեջ։

Դառնալով դատավոր, Մելքոնյանն անմիջապես անցավ իշխանության բոլոր քմահաճույքները կատարելու գործին։ Տարբեր ժամանակներում նրա որոշումներով կալանավորվել են ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը, նա է քննել նաև զոհվածի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը և երեկ հենց Մելքոնյանին էին մակագրել Բագրատ Սրբազանի կալանքի որոշումը։

Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ցանկացել էր ապահովագրել իրեն, որոշ դատավորներ երբեմն ինքնուրույնության նշաններ են ցույց տալիս՝ մերժելով իշխանության ներկայացրած կալանքի որոշումները։ Այս պարագայում որևէ այլ զարգացում հնարավոր չէր։ Մելքոնյանին հատուկ են նշանակել, որպեսզի նա անմռունչ կատարի իշխանության հրահանգն ու կալանավորի Բագրատ Գալստանյանին։ Արամ Զավենիչի նախկին կուսակիցն այսօր էլ նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ է, իսկ Զավենիչի կուսակցությունն իր բոլոր անդամներով իշխանության ամենակեղտոտ նարատիվները տարածող քաղաքական ուժերից մեկն է, ուստի բոլորովին էլ պետք չէ զարմանալ, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարները։

Զարինե Ալեքսանյան

«Ամերիկայի Ձայն»-ը պետք է դադարեցնի գործունեությունը․ Թրամփ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»
Ամենադիտված