Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան փորձում է մրցակցել Ռուսաստանի հետ աֆրիկյան երկրներում ազդեցության համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Մաքսիմ Սուբհի՝ Կիևը ցանկանում է համոզել աֆրիկյան պետություններին, որ Ռուսաստանի հետ իր պայքարը պատմական զուգահեռներ ունի եվրոպական գաղութատիրության ժառանգությունը հաղթահարելու նրանց սեփական ջանքերի հետ։
Աֆրիկայում Մոսկվային դիմակայելու Ուկրաինայի հիմնական ջանքերը երկարաժամկետ սննդամթերքի մատակարարումն են։ Կիևը հույս ունի դա անելով՝ բարձրացնել իր ժողովրդականությունը տեղի բնակիչների շրջանում։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները օգնություն են ցուցաբերում փախստականներին։ Ուկրաինան նաև հայտարարել է աֆրիկյան զինվորական անձնակազմին մարզելու և պատրաստելու իր մտադրության մասին։