Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Red Wings և «Ազիմուտ» ավիաընկերությունները հուլիսի վերջին օրերից սկսած վերսկսում են թռիչքները դեպի Իսրայել։ Red Wings-ը Տել Ավիվ կթռչի Մոսկվայից, Սոչիից, Սանկտ Պետերբուրգից և Միներալնիե Վոդից՝ հուլիսի 2-ից։ «Ազիմուտ»-ը կվերսկսի թռիչքները հունիսի 27-ից՝ Սոչիից, իսկ հունիսի 30-ից՝ Միներալնիե Վոդից։
Ավելի վաղ Ռոսավիացիան հրապարակել էր թռիչքների նոր ցուցումները՝ կապված Մերձավոր Արևելքի լարվածության հետ։ Դրանցում նշված է արգելք՝ դեպի Իրաք, Իրան և Հորդանան թռիչքների համար՝ առնվազն մինչև հուլիսի 4-ը։
Թեև այդ տարածքները շարունակում են փակ մնալ, Իսրայելի ուղղությամբ թռիչքներին թույլատրվել է վերականգնել՝ հաշվի առնելով անվտանգության վերլուծությունները։