Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
Իմ շատ սիրելի ժողովուրդ,
 
Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։
 
Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։
 
Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։
 
Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին,
 
Եռագույնը՝ սև ու սպիտակին,
 
Տաճարը՝ փողոցին։
 
Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։
 
Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։
 
Մեր հաղթանակը այլընտրանք չունի…
 
Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու։
 
Բագրատ արք. Գալստանյան

Թրամփի նկատողություններից վիրավորված Եվրոպան հակված է Չինաստանի հետ կապերի խորացմանը. APՄինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարանԹուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ. պաշտոնական Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան«Չէի ուզի որևէ գուշակ իր չհիմնավորված կարծիքը հայտներ իմ ու աղջկաս վերաբերյալ՝ այն էլ եթերով». Աննա ՄանուչարյանԻրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբԹրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց. ԷրդողանԱդրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասինԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին «Ամերիկայի Ձայն»-ը պետք է դադարեցնի գործունեությունը․ Թրամփ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ Գյումրիում
Ամենադիտված