Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։

«Ժողովուրդ» օրաթերթը Սիսակ Գաբրիելյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը հեղափոխությունից հետո ձեռք է բերել իր 2-րդ բնակարանը։ Մինչ հեղափոխությունը Գաբրիելյանը ուներ համատեղ սեփականությամբ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ 2018 թվականից, ինչպես շատ ՔՊ-ականներ, Գաբրիելյանը եւս դարձավ տան տեր։

Սիսակ Գաբիելյանը նախորդ տարի գնել է իր 2-րդ բնակարանը։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ 2024 թվականին պատգամավորը գնել է եւս մեկ բնակարան Երեւանում, որն արժեցել է 22 մլն 969 հազար դրամ։

Այսինքն՝ Գաբրիելյանն ունի երեք բնակարան:

«Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի: Նշված մեքենան 2023 թվականին վաճառել է 8 մլն դրամով եւ 12 մլն դրամով գնել է 2024 թվականի հայտարարագրում առկա VOLKSWAGEN մակնիշի մեքենան։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 1,3 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, 720 հազարը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է, 1 մլն 555 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 2 մլն 270 հազար դրամը վարկ է «ՎՏԲ Հայաստան» բանկից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 945 հազար դրամ, որից 20 մլն 260 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Նկատենք, որ պատգամավորի հայտարարագրում նշված է, որ նա շարքային ՔՊ-ական է, բայց՝ ԱԺ Կրթության մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների Ակումբային ԱԱ․ «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ ՀԷՑ-ը «խլելու օպերացիան» մտավ գործնական փուլ ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․2 մահացածներին դուրս են բերել փրկարարներըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից. պատմության այս օրը (27 հունիս)Ջուր չի լինի 12 ժամից ավելի․ հասցեներԵրիտասարդ տղաներ են ջրահեղձ եղել․ ՌԴԵրկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ Չինաստանում վերելակն ընկել է 12-րդ հարկիցԿատարվելու են պայթեցման աշխատանքներՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր Տարհանվել է 350 բնակիչ, այրվում են մեքենաներ․ ինչ է կատարվել Ծարավ Աղբյուր փողոցումՀիվանդանոց տեղափոխված պարեկային ծառայողը գիտակցության չգալով մահացել էԴատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել․ «Հրապարակ» Կառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լուռ․ «Ժողովուրդ» Ովքեր չմասնակցեցին սրբազանի դեմ արշավին. «Հրապարակ» Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ» Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում. «Հրապարակ» Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Գրոհային խմբեր են ուզում հանել վեհարանի դեմ. «Հրապարակ» Թրամփի նկատողություններից վիրավորված Եվրոպան հակված է Չինաստանի հետ կապերի խորացմանը. APՄինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարանԹուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ. պաշտոնական Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան«Չէի ուզի որևէ գուշակ իր չհիմնավորված կարծիքը հայտներ իմ ու աղջկաս վերաբերյալ՝ այն էլ եթերով». Աննա ՄանուչարյանԻրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբԹրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց. ԷրդողանԱդրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասինԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին «Ամերիկայի Ձայն»-ը պետք է դադարեցնի գործունեությունը․ Թրամփ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել
Ամենադիտված