ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․2 մահացածներին դուրս են բերել փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ 2104»-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները, որոնցիցի մեկը կին է, մյուսը՝ տղամարդ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնանարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարւտակի պահպանվող հատուկ տարածք: