Բերման են ենթարկել ՀՅԴ–ական Հայրո Զաքարյանին
ԻՐԱՎՈՒՆՔ
Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։
«Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,–հայտնում են գրասենյակից։