Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան ամբողջ լրատվադաշտը հեղեղվեց վերնագրերով՝ «ԱԱԾ-ն մտել է Վեհարան», «Իրավապահները Վեհարանի տարածքում են...», «Ոստիկանները քաշքշում ու հարվածում են հայ քահանաներին...», «Ժողովուրդը շարժվում է դեպի Մայր Աթոռ...», «Ավտոբուսներով ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Սուրբ Էջմիածին...»:

Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն...

Արժե հիշեցնել, որ երբ փաշինյանական իշխանությունն սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը, մեր աղբյուրներին հղում տալով՝ նշեցինք, որ Փաշինյանը փորձելու է սադրանքներ կազմակերպել, այդ թվում՝ իր կողմից հավաքագրված որոշ խմբերի միջոցով: Իսկ հունիսի 26-ի երեկոյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ փորձելու են արդեն լույս 27-ի գիշերն այդ սադրանքներն իրագործել: Այդ ժամանակ Մայր Աթոռի տարածքում էին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր այստեղ հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու, որ Եկեղեցու դեմ հարձակում իրականացվի:

Մյուս կողմից՝ նկատի ունենալով հիշյալ տեղեկությունը՝ Մայր Աթոռի տարածքում ինքնաբուխ սկսեցին մարդիկ հավաքվել:

Գուցե ինֆորմացիոն արտահոսքը, գուցե հենց մարդկանց հակազդեցությունը թույլ չտվեցին, որ իշխանությունները գնան սադրանքների: Չնայած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի» արտահայտությունը վերաբերում էր «իրավապահներին»: Եվ ահա, երեկ առավոտյան Փաշինյանը կազմակերպեց ԱԱԾ-ի, ոստիկանության հատուկ պատրաստված բոլոր ստորաբաժանումների հարձակումը Մայր Աթոռի վրա:

Ակնհայտ է, որ դա Վեհարանի վրա գրոհ էր: Ուժի ցինիկ ու գրգռիչ ցուցադրություն:

Ի վերջո, եթե փաշինյանական իշխանության, նրա իրավապահների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելը լիներ, ապա շատ հանգիստ ու անաղմուկ դա կարող էին անել գիշերը, կարող էին անել Գյումրի-Երևան ճանապարհին, կարող էին անել այլ տեղում ու այլ պայմաններում: Բնական է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չէին կարող չիմանալ, որ Միքայել սրբազանը հունիսի 27-ին Մայր Աթոռում քահանայաց ժողովի է մեկնելու: Ըստ այդմ, Փաշինյանին ու նրա հրամանները պարգևավճարի դիմաց կատարող «իրավապահ» մարմիններին անհրաժեշտ էր հենց գրոհել Վեհարանի վրա:

Բայց որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ստիպված եղավ նահանջել, անգամ իրենց նահանջը փորձեցին «փաթեթավորել» իրավիճակը չսրելու մտահոգություններով: Այն դեպքում, երբ նման լարված իրավիճակը հենց իրենց գործողությունների հետևանքով էլ ստեղծվել էր:

Իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, «հատուկ ուժերը» հարկադրված եղան նահանջել, գլխիկոր հեռանալ Մայր Աթոռից, քանի որ, բացի արդեն նշված «Հայաքվեի» ներկայացուցիչներից, Մայր Աթոռի տարածքում սկսեցին արագորեն հավաքվել ամենատարբեր հայ մարդիկ, այստեղ եղան ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ու համախոհներ, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, պարզապես սովորական քաղաքացիներ: Նկատենք, որ Մայր Աթոռի միաբանները ևս իրենց շատ խիզախ, հստակ ու հաստատակամ դրսևորեցին:

Այսինքն, ըստ էության, հասարակությունը կարողացավ արագորեն արձագանքել, միասնական կամք դրսևորել, ցույց տալ, որ իր Եկեղեցու կողքին է, ինչը իշխանությանն ու Վեհարանը գրոհող «հատուկ ուժերին» հարկադրեց ընկրկել, շեղվել իրենց նախանշած սադրիչ սցենարից: Առայժմ շեղվել...

Ճիշտ է, ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ ՔԿ-ի մոտից տասնյակ հայերի բերման ենթարկեցին վայրագ ձևերով, բայց ակնհայտ է, որ Վեհարանի ձախողված զավթումը կամ գրոհը նոր զարգացումներ է ունենալու: Ո՞վ կհաղթի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ խո՞ւմբը, թե՞ հայ ժողովուրդը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իր 28 պատգամավորների ստորագրություններով պատրաստ է միանալ Միքայել Աջապահյանի թեկնածությամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մեր տեղեկություններով, Աջապահյանի առաջադրմանը որոշակիորեն դեմ է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սակայն Կաթողիկոսի վերապահումը ավելի շատ վերաբերում է Եկեղեցու անմիջական մասնակցությանը քաղաքականությանը, ոչ թե Միքայել Սրբազանի անձին։

Օրվա վերջում տարածվեց նաև Միքայել Սրբազանի հայտարարությունը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:

Այդուամենայնիվ, այս գործընթացն, ըստ էության, ոչ միայն իշխանափոխության հնարավորության շուրջ պայքար է, այլ նաև սուր արձագանք այն քաղաքականության նկատմամբ, որում պետականությունը գնալով զրկվում է թե՛ արժեքային հիմքերից, թե՛ ազգային ներքին ամրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ» Հասան Կառլոս Պետրոսյանի գույքին․ «Հրապարակ» 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան և այլն, ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը. «Ժողովուրդ» Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչԱՄՆ-ում վախենում են պաշարների պակասից․ GBU-57 ռումբերից մնացել է ընդամենը վեցըԷրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը«Ահա թե ինչպիսին է իրական սերը». Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը (լուսանկարներ)Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ» են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Իրանի ԱԳ նախարարՄիրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՓաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինԴևիդ Բեքհեմը հոսպիտալացվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱրագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 6 տուժած Իրանի նախագահը կայցելի Հայաստան Սերբիան ԱՄՆ-ից հասել է «Գազպրոմի» դեմ պատժամիջոցների մեղմացման Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը մեկնել է ամենաթեժ ռազմաճակատ Ուկրաինան պլանավորում է 2025 թվականին 4 միլիոն ԱԹՍ ստանալԿասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այնթապում Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի«Սրբազան, սրբազան»․ քաղաքացիները փակեցին ճանապարհը, որ Միքայել Սրբազանը չգնաԾանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղքԲերման են ենթարկել ՀՅԴ–ական Հայրո Զաքարյանին «Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»«Ռեյդ» Երեւան–Էջմիածին ճանապարհին. խուզարկում են մեքենաները«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, կլիներ իր եղբայրների կողքին«Ձեզ պսակել ենք, երեխեքին մկրտել, հետո ով պետքա անի»․ թեժ իրավիճակ է
Ամենադիտված