Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության համար ո՛չ օրենքները, ո՛չ փաստերը, մի խոսքով՝ ոչ մի բան նշանակություն չունի, նրանց միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ամեն կերպ ճնշում գործադրել ընդդիմադիրների ու ընդդիմացողների նկատմամբ։ Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ վկայությունն են:

Իրականությունն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում է մեկուսացնել իր ընդդիմախոսներին և դրա համար պատրաստ է կիրառել ցանկացած գործիք։ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրականություն չի դնում: Այնպես որ, ցանկացած մեկին կարող են մեղադրել ցանկացած բանում, թեկուզ «Տիտանիկը» խորտակելու մեջ, կարևորն իրենց քաղաքական ու անձնական նպատակն է, իսկ օրենքն ու փաստերը երկրորդական են։

Ընդ որում, այդ ամենը արվում է բացահայտ ցինիզմով՝ առանց իրավունքի, օրենքի, արդարադատության ձևական նորմերն անգամ պահելու։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ են բոլոր ընդդիմադիրները, որոնցից նա վախեր ունի: Ու այս համատեքստում երբեմն անհասկանալի է, երբ հնչում են հարցադրումներ, թե ինչո՞ւ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ներկայում Հայաստանում չէ։ Պատասխանը չափազանց պարզ ու տրիվիալ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ առ մեկ փորձում է «շարքից հանել» իր ընդդիմախոսներին՝ քրեական գործերի, կալանքների, բռնաճնշումների միջոցով։ Իսկ երբ մարդը տեսնում է, թե ինչպես է գործում ռեպրեսիվ մեքենան, կարող է նաև հեռանալու որոշում կայացնել՝ կանխելու համար քաղաքական հաշվեհարդարը, և թեկուզ հեռվից, բայց արդյունավետ գործունեություն ծավալել։

Արշակ Կարապետյանը ներկայումս ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, ստեղծել է նոր շարժում, հանդես է գալիս հրապարակային ուղերձներով, հարցազրույցներ է տալիս թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվամիջոցներին և, ինչպես բազմաթիվ այլ գործիչներ, հասկանում է՝ Հայաստանում այսօր օրենքը պաշտպանական մեխանիզմ չէ, այլ մահակի կարգավիճակում է, որը կիրառվում է ընտրովի։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր ոչ միայն կարիերայի, այլև մարդու անվտանգության տեսանկյունից։ Այսօրվա պայմաններում իշխանությանը քննադատող ցանկացած անձ կարող է հեշտությամբ դառնալ քաղաքական հետապնդման զոհ։

Ի դեպ, այս ամենի ֆոնին անկարևոր չէ նշել, որ իշխանությունները արդեն իսկ նրա դեմ քրեական գործ են հարուցել։ Փաստորեն, Հայաստանում իշխանությանը հենց միայն անհարմար լինելն արդեն իսկ բավարար է՝ մարդու նկատմամբ գործ կարելու և մեկուսացնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը մարդ է փնտրում, որ բանակցի Սամվել Կարապետյանի հետ 27-ամյա ատամնաբույժ է վթարի ենթարկվելՓաշինյանի վարկանիշը գահավիժում էԱԱԾ տնօրեն է նշանակվել Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ» Հասան Կառլոս Պետրոսյանի գույքին․ «Հրապարակ» 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան և այլն, ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը. «Ժողովուրդ» Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչԱՄՆ-ում վախենում են պաշարների պակասից․ GBU-57 ռումբերից մնացել է ընդամենը վեցըԷրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը«Ահա թե ինչպիսին է իրական սերը». Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը (լուսանկարներ)Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ» են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Իրանի ԱԳ նախարարՄիրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՓաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինԴևիդ Բեքհեմը հոսպիտալացվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱրագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 6 տուժած Իրանի նախագահը կայցելի Հայաստան Սերբիան ԱՄՆ-ից հասել է «Գազպրոմի» դեմ պատժամիջոցների մեղմացման Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը մեկնել է ամենաթեժ ռազմաճակատ Ուկրաինան պլանավորում է 2025 թվականին 4 միլիոն ԱԹՍ ստանալԿասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այնթապում Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի«Սրբազան, սրբազան»․ քաղաքացիները փակեցին ճանապարհը, որ Միքայել Սրբազանը չգնաԾանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղքԲերման են ենթարկել ՀՅԴ–ական Հայրո Զաքարյանին «Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»«Ռեյդ» Երեւան–Էջմիածին ճանապարհին. խուզարկում են մեքենաները«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»
Ամենադիտված