Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մարտի 27-ին ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Քննարկման վերջնաժամկետը ապրիլի 11-ն էր: Սակայն նախօրեին նախարարությունը նույն անունով նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման: Մենք ուսումնասիրեցինք նախորդ նախագիծը, և պարզվեց, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել է 56 տոկոս դեմ ձայն: Ավելին, եղել է մոտ 40 առաջարկ ու դիտողություն: Ի՞նչ է ասվում նոր նախագծում:

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի հաստատումը՝ որպես լիազորող նորմ: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացակայությամբ կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով:

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե առնվազն երեք անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից՝ հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով, և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել: Նախագծով առաջարկվում է գործուղվող տնօրենին տրամադրել ամսական 138 300 դրամ լրավճար՝ հինգ տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

Սահմանվում է նաև, որ գործուղման համար հավակնորդ է հանդիսանում այն անձը, որն օրենսդրությամբ սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային համակարգում ներկայացվող դիմումում նշում է կատարում որպես տնօրեն գործուղվելու համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևանի) մասին և ստանում է հավաստագիր:

Հավակնորդի՝ գործուղվելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը ստանալուց հետո նրան տրվում է երկշաբաթյա ժամկետ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը ներկայացնելու համար, որի փորձաքննությունն իրականացվում է կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հարցազրույցի փուլում որոշում է կայացվում հավակնորդներից որևէ մեկին 5 տարի ժամկետով տվյալ հաստատություն գործուղելու վերաբերյալ, և տրամադրվում է ուղեգիր՝ լիազոր մարմնին ներկայացնելու համար:

Նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: 2026 թվականին նախատեսվում է ունենալ 12 գործուղված տնօրեն: Մեկ գործուղվող տնօրենի համար տարեկան նախատեսվում է մոտ 2 մլն դրամ, ընդհանուր հաշվով՝ 24 միլիոն դրամ:

Ի դեպ, նախորդ տարբերակում նշված էր, որ 2026 թվականին նախատեսվում է ունենալ 26 գործուղված տնօրեն, իսկ ընդհանուր ծախսը պետք է լիներ 52 միլիոն դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնյակով բեռնված քանի բեռնատար է վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս գնացել Պլանային անջատումներ՝ հունիսի 30-ինԳազ չի լինի հունիսի 30-ին և հուլիսի 1-ինՀայ փորձագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասին. ավելի ու ավելի շատ երկրներ կգրավվեն դեպի ՌուսաստանԱյլախոհների որս. Փաշինյանը մաքրում է Հայաստանի ներքին ընդդիմությունըՀայաստանը կարող է ընդմիշտ փոխվել. Կարապետյանի ձերբակալությունը և եկեղեցու աջակցության բողոքի ակցիան Փաշինյանին դրել են ճգնաժամի եզրին Դեմբելեն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է․ ՄեսսիԱնդրեյ Դոբրովը գնահատել է Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առճակատումը Կանադան «լկի հարձակում» է իրականացրել մեր երկրի վրա․ Թրամփ Վրաստանում 8 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար Ողբերգական դեպք՝ Վարդենիսի տներից մեկում․ հայտնաբերվել է դիՀայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէԹրամփը Գազայի հատվածում հրադադարի ժամկետ է նշել Փաշինյանը մարդ է փնտրում, որ բանակցի Սամվել Կարապետյանի հետ 27-ամյա ատամնաբույժ է վթարի ենթարկվելՓաշինյանի վարկանիշը գահավիժում էԱԱԾ տնօրեն է նշանակվել Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ» Հասան Կառլոս Պետրոսյանի գույքին․ «Հրապարակ» 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան և այլն, ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը. «Ժողովուրդ» Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչԱՄՆ-ում վախենում են պաշարների պակասից․ GBU-57 ռումբերից մնացել է ընդամենը վեցըԷրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը«Ահա թե ինչպիսին է իրական սերը». Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը (լուսանկարներ)Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ» են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Իրանի ԱԳ նախարարՄիրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՓաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինԴևիդ Բեքհեմը հոսպիտալացվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված