Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:

1877–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերն ազատագրել են Բայազետը:

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:

1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերն արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:

2001-Հռոմի պապն այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոլաիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր  նախաձեռնել էին  մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011- տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017-Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին  Դամասկոս-Երևան երթուղով օդանավը։

2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ  Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

2023- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

550-Կոնստանտինապոլիսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրներն Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119-Իլ-Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1808-սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:

1812-Նապոլենի բանակը մտել է Վիլնա:

1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:

1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:

1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919– ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը  համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967-Իսրայելն օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:

1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:

1997-Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:

2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:

Կ. Խաչիկյան

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը Զատուլինն ավտովթարի է ենթարկվել Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի Անձրև կգա․մանրամասներԻնտրիգները չեն աշխատում, ուժն է խոսում. Лента Կոնյակով բեռնված քանի բեռնատար է վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս գնացել Պլանային անջատումներ՝ հունիսի 30-ինԳազ չի լինի հունիսի 30-ին և հուլիսի 1-ինՀայ փորձագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասին. ավելի ու ավելի շատ երկրներ կգրավվեն դեպի ՌուսաստանԱյլախոհների որս. Փաշինյանը մաքրում է Հայաստանի ներքին ընդդիմությունըՀայաստանը կարող է ընդմիշտ փոխվել. Կարապետյանի ձերբակալությունը և եկեղեցու աջակցության բողոքի ակցիան Փաշինյանին դրել են ճգնաժամի եզրին Դեմբելեն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է․ ՄեսսիԱնդրեյ Դոբրովը գնահատել է Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առճակատումը Կանադան «լկի հարձակում» է իրականացրել մեր երկրի վրա․ Թրամփ Վրաստանում 8 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար Ողբերգական դեպք՝ Վարդենիսի տներից մեկում․ հայտնաբերվել է դիՀայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէԹրամփը Գազայի հատվածում հրադադարի ժամկետ է նշել Փաշինյանը մարդ է փնտրում, որ բանակցի Սամվել Կարապետյանի հետ 27-ամյա ատամնաբույժ է վթարի ենթարկվելՓաշինյանի վարկանիշը գահավիժում էԱԱԾ տնօրեն է նշանակվել Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ» Հասան Կառլոս Պետրոսյանի գույքին․ «Հրապարակ» 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան և այլն, ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը. «Ժողովուրդ» Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչԱՄՆ-ում վախենում են պաշարների պակասից․ GBU-57 ռումբերից մնացել է ընդամենը վեցըԷրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը«Ահա թե ինչպիսին է իրական սերը». Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը (լուսանկարներ)Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված