Հայաստանը կարող է ընդմիշտ փոխվել. Կարապետյանի ձերբակալությունը և եկեղեցու աջակցության բողոքի ակցիան Փաշինյանին դրել են ճգնաժամի եզրին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ ամբողջ աշխարհը մտածում էր, թե արդյո՞ք Իրանը կարձագանքի ԱՄՆ հարվածներին, կամ եթե արձագանքի, ապա ինչպե՞ս, հայերը Սուրբ Էջմիածնի տոնն են նշել Հայ Առաքելական Եկեղեցու հետ միասին, գրում է kp.ru–ն: Սակայն, ըստ էության, տոնական երթը վերածվել էր բողոքի ակցիայի ընդդեմ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և ընդդիմության դեմ նրա բռնաճնշումներին: Մասնավորապես, Երևանում երթի մասնակիցներից շատերը դուրս են եկել ռուս գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի դիմանկարով, ով վերջերս 2 ամսով ձերբակալվել և նախնական կալանքի տակ է հայտնվել իր դեմ ծիծաղելի հիմքերով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Երթն անցկացվել է Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի աջակցության համար, ով նույնպես հարձակման է ենթարկվում իշխանությունների և անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից: Երթի մասնակիցները վանկարկել են. «Ազատություն քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին»: Ինքը՝ Փաշինյանն իր հետ տանելով կառավարության մեծ մասին դրանից մեկ օր առաջ մեկնել էր Թուրքիա հանդիպելու տեղի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ստամբուլում նա շատ ջերմ ընդունելության և գրկախառնությունների էր արժանացել թուրքի կողմից, սակայն տեղի հայ սփյուռքը մեծ ուրախություն չէր ապրել դրանից։ Ավելին, Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ոչ մի քահանա նույնիսկ դուրս չէր եկել «սիրելի հյուրին» դիմավորելու, երբ Փաշինյանն այցելել էր Ստամբուլի Մայր տաճար։ Իսկ պատրիարքարանն ինքնին, ընդհանուր առմամբ, բանալիով փակված էր Հայաստանի վարչապետի այցի ժամանակ։ Սակայն փոխարենը Հայաստանի վարչապետին պատվով դիմավորել են Թուրքիայի ամենակարևոր Կապույտ մզկիթում։
Նեղացած լինելով իր հայրենակիցներից, Փաշինյանն իրեն զսպում է մոտավորապես նույն չափով, ինչ ուկրաինացի «ժամկետանց» բռնազավթիչ-կատակերգու Վլադիմիր Զելենսկին կամ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա մի անգամ իր սրտում կուտակվածն է հայտարարել ասելով, որ ինքը ոչ մի կապ չունի սփյուռքի հայերի հետ և չպետք է զբաղվի նրանց խնդիրներով։ Սակայն նա կարող էր ընդհանրապես նման չբաժանում չանել և պարզապես նմանատիպ հայտարարություն անել բոլոր հայերի մասին։
Պետք է ասել, որ դա շատ անխոհեմ հայտարարություն է, քանի որ արտասահմանյան սփյուռքի հայերը երբեք էլ ոչինչ չեն խնդրել հանրապետության իշխանություններից, այլ, ընդհակառակը, միայն իրենց փողն են բերել հայրենիք։ Ինչպես նույն Սամվել Կարապետյանը, ով ոչ միայն «սպանված» հայկական էլեկտրացանցերն է վերածել օրինակելի ձեռնարկության, այլ նաև իր կարեցածին չափ տարեցտարի օգնում է հանրապետությանը և նրա քաղաքացիներին։ Օրինակներ. 25 միլիոն դոլար Երևանում ուռուցքաբանական կենտրոնի կառուցման և հագեցման համար, 25 միլիոն դոլար Երևանի Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման համար, - 15 միլիոն դոլար Շիրակում երկրաշարժակայուն բնակարանաշինության համար, 12 միլիոն դոլար գյուղացիների համար գյուղատնտեսական տեխնիկայի համար, 70 միլիոն դոլար Հայկական բժշկական համալսարանի համար, ինչպես նաև գումարների տրամադրում Վանաձորում ծննդատան կառուցման, Երևանի հիվանդանոցների և կլինիկաների վերանորոգման համար։
Բացի այդ, Կարապետյանը ֆինանսավորել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերականգնել պետական տիկնիկային թատրոնի շենքը, տներ կառուցել Ստեփանակերտից ներքին տեղահանվածների համար։ Անգամ չխոսենք Հայաստանում իրականացվող բազմաթիվ այլ նախագծերի մասին։ Իզուր չէ, որ նրա աջակցության մասին արտահայտվել են բազմաթիվ ականավոր հայեր և այլ երկրների հայկական կազմակերպությունների ու սփյուռքի ներկայացուցիչներ։
Շատերն են այժմ սկսում զգալ, որ Փաշինյանը, սկսելով հետապնդել Կարապետյանին, ընտրել է «ոչ իր չափով կարպետ», և դա կարող է լինել նրա վերջի սկիզբը։ Բայց այդ դեպքում ո՞վ է Երևանում ընդունելու Թուրքիայի նախագահ Էրդողանին, որին Փաշինյանը հրավիրել է այցելել Հայաստան հաջորդ տարի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը