Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը` ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ ,
ամեն բանի համար փառք Քեզ»։

Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը։

Ես, գտնվելով տեղեկատվական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է տեղի ունենում թե՛ ընդհանուր դաշտում և թե՛ «Սրբազան Պայքարի» համակիրների նկատմամբ՝ հալածանք և ահաբեկչություն։ Ցավում եմ միայն, որ այս հալածանքին և ահաբեկչության են ենթարկվում մեր նահատակ հերոսների ծնողները՝ հատկապես այժմ անազատության մեջ գտնվող Արա Ռոստոմյանը։ Սա անարգանք է՝ անպատվություն։ Հուսամ երբևէ կկարողանանք դուրս գալ այս ծանր անեծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապես ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցված որոշումն է՝ Հայրենիքի ազատագրության համար չխնայել ոչինչ և «Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14)

Այո՛, հստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտության համար պայքարի՝ ընդդեմ ստի և կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպես և ո՛չ էլ ֆիզիկապես և «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6)

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։

Փառք Տիրջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպես է մեր կյանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրված չէ մեր Պետությունը, չի կարող ազատ լինել իմ կյանքը։

Ես հանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատվությունը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց Պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5)

Միայն ասեմ, այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։

Մնացյալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր Աթոռի վրա և ցանկացել ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս Սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

27.06.2025.

Հ. Գ. Դարձյալ դիմում եմ իրավապահներին՝

Տղերք ձեր այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։

Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը։

Հոր մահից օրեր անց Գուժ Մանուկյանի դուստրը գրառում է արելՎթար Արագածոտնում․ 4 հոգի հոսպիտալացվել էԿյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը Զատուլինն ավտովթարի է ենթարկվել Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի Անձրև կգա․մանրամասներԻնտրիգները չեն աշխատում, ուժն է խոսում. Лента Կոնյակով բեռնված քանի բեռնատար է վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս գնացել Պլանային անջատումներ՝ հունիսի 30-ինԳազ չի լինի հունիսի 30-ին և հուլիսի 1-ինՀայ փորձագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասին. ավելի ու ավելի շատ երկրներ կգրավվեն դեպի ՌուսաստանԱյլախոհների որս. Փաշինյանը մաքրում է Հայաստանի ներքին ընդդիմությունըՀայաստանը կարող է ընդմիշտ փոխվել. Կարապետյանի ձերբակալությունը և եկեղեցու աջակցության բողոքի ակցիան Փաշինյանին դրել են ճգնաժամի եզրին Դեմբելեն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է․ ՄեսսիԱնդրեյ Դոբրովը գնահատել է Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առճակատումը Կանադան «լկի հարձակում» է իրականացրել մեր երկրի վրա․ Թրամփ Վրաստանում 8 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար Ողբերգական դեպք՝ Վարդենիսի տներից մեկում․ հայտնաբերվել է դիՀայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէԹրամփը Գազայի հատվածում հրադադարի ժամկետ է նշել Փաշինյանը մարդ է փնտրում, որ բանակցի Սամվել Կարապետյանի հետ 27-ամյա ատամնաբույժ է վթարի ենթարկվելՓաշինյանի վարկանիշը գահավիժում էԱԱԾ տնօրեն է նշանակվել Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»Քրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ» Հասան Կառլոս Պետրոսյանի գույքին․ «Հրապարակ» 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ բնակարան և այլն, ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը. «Ժողովուրդ» Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչԱՄՆ-ում վախենում են պաշարների պակասից․ GBU-57 ռումբերից մնացել է ընդամենը վեցըԷրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը
Ամենադիտված