Թրամփը կարող է այցելել Չինաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Չինաստան այցելել 2025 թվականին՝ գործարարների պատվիրակության ուղեկցությամբ, հաղորդում է Nikkei Asia թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Պաշտոնյաները ծրագրեր են մշակում, որպեսզի Թրամփը այս տարի Չինաստան այցելի տասնյակ ղեկավարներից բաղկացած պատվիրակության հետ», - գրում է թերթը։
Թերթը նշում է, որ այցը, ինչպես սպասվում է, նման կլինի ԱՄՆ նախագահի` մայիսին Մերձավոր Արևելք կատարած այցին։