Կանադան «լկի հարձակում» է իրականացրել մեր երկրի վրա․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն դադարեցնում է Կանադայի հետ մաքսատուրքերի վերաբերյալ առևտրային բանակցությունները՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար ծառայությունների նոր հարկի սահմանման պատճառով: Հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է CNBC-ն:
«Կանադան, մի երկիր, որի հետ շատ դժվար է առևտուր անել, այդ թվում այն պատճառով, որ նրանք տարիներ շարունակ մեր ֆերմերներից մինչև 400% մաքսատուրքեր են գանձել կաթնամթերքի համար, այժմ թվային ծառայությունների հարկ է սահմանում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար: Սա ուղղակի և լկտի հարձակում է մեր երկրի վրա», - ասել է նա։
Այդ պատճառով բանակցություններն անմիջապես դադարեցվել են։