Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ծիրանով բեռնված ընդհանուր 720 բեռնատար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,-գրել է Պապոյանը։