Արթիկ-Անուշավան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակում
ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Հրաչ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է: