Պուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 17-ամյա որդուն՝ Ադամին հարսանիքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել Նախագահին նորապսակներին ուղղված ջերմ շնորհավորանքների և ամբողջ չեչեն ժողովրդին ուղղված անկեղծ բարեմաղթանքների համար:
«Ձեր բարի սիրտն ու ազնվականությունը մի բան են, որը մենք խորապես գնահատում ենք ձեր մեջ: Այս շնորհավորանքը ուշադրության հրաշալի դրսևորում էր, որը մենք երբեք չենք մոռանա», - գրել է Չեչնիայի ղեկավարը։