Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիածին այցելելու կոչ է արել, վերջինիս հայաստանյան այցի ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակը՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։

Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։

Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախադեպը չունեցող արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, ներառյալ՝ հրապարակային հարձակողական ու հաճախ անպարկեշտ խոսույթը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի հասցեին, ինչպես նաև արժեզրկող մեղադրանքներ։ Այդ ամենին հետևել են բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կալանքները և սպառնալիքները՝ ուժով միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր առավոտյան անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և իրավիճակը Հայաստանում ներկայումս ծայրահեղ լարված է։

Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։

Սա մի ժամանակահատված է, որն առանցքային նշանակություն ունի Եվրոպական Միության համար։ ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն։

Մենք Ձեր տրամադրության տակ ենք ցանկացած աջակցություն տրամադրելու հարցում, որը Դուք անհրաժեշտ կհամարեք։ Շնորհակալություն ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի ժողովրդի հետ ԵՄ գործընկերության խորացմանը Ձեր շարունակական նվիրվածության համար։

Արագածոտնում բախվել են «Nissan X-Trail»-ն և «VAZ 2104»-ը․ կան տուժածներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել ծննդյան տարեդարձից Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին Արթիկ-Անուշավան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակումԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ծիրանով բեռնված ընդհանուր 720 բեռնատարՈրտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը Թրամփը կարող է այցելել Չինաստան Լիտվան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Օտտավայի պայմանագրից դուրս գալու մասին Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիածին այցելելու կոչ է արել, վերջինիս հայաստանյան այցի ընթացքում Պուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մաhացել է. ՌԴ (տեսանյութ) Հոր մահից օրեր անց Գուժ Մանուկյանի դուստրը գրառում է արելՎթար Արագածոտնում․ 4 հոգի հոսպիտալացվել էԿյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը Զատուլինն ավտովթարի է ենթարկվել Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի Անձրև կգա․մանրամասներԻնտրիգները չեն աշխատում, ուժն է խոսում. Лента Կոնյակով բեռնված քանի բեռնատար է վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս գնացել Պլանային անջատումներ՝ հունիսի 30-ինԳազ չի լինի հունիսի 30-ին և հուլիսի 1-ինՀայ փորձագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասին. ավելի ու ավելի շատ երկրներ կգրավվեն դեպի ՌուսաստանԱյլախոհների որս. Փաշինյանը մաքրում է Հայաստանի ներքին ընդդիմությունըՀայաստանը կարող է ընդմիշտ փոխվել. Կարապետյանի ձերբակալությունը և եկեղեցու աջակցության բողոքի ակցիան Փաշինյանին դրել են ճգնաժամի եզրին Դեմբելեն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է․ ՄեսսիԱնդրեյ Դոբրովը գնահատել է Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առճակատումը Կանադան «լկի հարձակում» է իրականացրել մեր երկրի վրա․ Թրամփ Վրաստանում 8 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար Ողբերգական դեպք՝ Վարդենիսի տներից մեկում․ հայտնաբերվել է դիՀայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէԹրամփը Գազայի հատվածում հրադադարի ժամկետ է նշել Փաշինյանը մարդ է փնտրում, որ բանակցի Սամվել Կարապետյանի հետ 27-ամյա ատամնաբույժ է վթարի ենթարկվելՓաշինյանի վարկանիշը գահավիժում էԱԱԾ տնօրեն է նշանակվել Միջուկային զենքի ծանրությունը ժամանակակից աշխարհակարգի նժարին. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»Աղջիկը անպատասխան զգացմունքի պատճառով ցատկել է 14-րդ հարկից ու մաhացել․ ՌԴԻ վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից «Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»Տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին նոր նախագիծ է ներկայացվել. ի՞նչ է փոխվել. «Փաստ»Կրկին աճ՝ տարադրամի շուկայում«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»Փաշինյանը չի մարսի Միքայել Աջապահյանի կալանքը «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, տեղի ունեցողը հարիր է ավտորիտար ռեժիմներին». «Փաստ»Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս․ մանրամասներ Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»
Ամենադիտված