Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Մարալիկում. փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունիսի 28-ին,  դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Անիի բաժնի պետ Արթուր Ղազարյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանն ու հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։

Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են  բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։

Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Անիի բաժնից փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից նախ՝ հիվանդանոց, ապա դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ Շիրակի մարզի քննչական վարչության պետ  Սահակ Մկրտչյանի, քննչական վարչության պետի տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհաննես Պողոսյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վոլոդյա Լորեցյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրանցի հրամանատարը՝ Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պակշ II ԱԷԿ-ի նախագծին խոչընդոտող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի արտգործնախարար Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից Ադրբեջանի պատգամավորները չեն մեկնի Մոսկվա Երևանում «Kia»-ն պшյթել և հրդեհվել է Մայր Աթոռը հայտարարություն է արելՀուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերըԻրանին մի քանի ամիս կպահանջվի ուրանի արտադրությունը վերսկսելու համար. Գրոսի Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրըՈտքի կանգնի՛ր, Վրաստան․ Թբիլիսիում ցույց կանցկացվիՌուս-ադրբեջանական սկանդալ․ Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում Զոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրшերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնին Կալասն անդրադարձել է իր ու ՀՀ նախագահի հանդիպմանը«Անգլիացին Կովկասում». Թողարկվել է ֆիլմ այն ​​մասին, թե ով է իրականում կառավարում ՀայաստանըԻնչպե՞ս է սկսվում կարկուտը․ Հայհիդրոմետի տնօրենը հազվագյուտ տեսանյութ է հրապարակել Վերադարձել ենք 1937 թ., հակահայկական իշխանությունը ենթարկվում է թշնամու պարտադրանքին. Բագրատ ՍրբազանԻ՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը Քաղաքագետ Մեզյուխո. Հայաստանի քաղաքացիները չեն ներելու Փաշինյանին քահանաների ձերբակալության համարՎթարային ջրանջատում Երևանում Հայկական սփյուռքը ոտքի են կանգնացնում Փաշինյանի դեմ Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը․ ԼավրովԳիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է իրականացրել. կան զոհեր. Ուկրաինայի ԶՈւ Ադրբեջանական ԶԼՄ-ն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հռչակել է Ադրբեջանի թշնամի. Արա Պողոսյան ԵՄ բարձր ներկայացուցչի հայաստանյան այցի օրակարգը հայտնի էՓաշինյանը գնում է Աստծո դեմ. Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայերը Կարապետյանի ձերբակալության մասինԱրտակարգ դեպք՝ Մարալիկում. փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎթար է․ մի շարք հասցեներում գազ չի լինի Վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. պատմության այս օրը (29 հունիս)Ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում «Միլանը» պաշտոնապես հայտարարել է երեք խաղացողի հեռանալու մասին Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական զորքերը վերահսկում են երկու գետերի միջգետակայքըՊուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն Երեք մարդ զոհվել է Ֆրանսիայում փոքր ինքնաթիռի կործանումից Զելենսկին Լեհաստանի նախագահին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Մոսկվայի մերձակայքում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել Իրանի ժողովուրդը երբեք որևէ մեկին թույլ չի տալիս որոշել իր ճակատագիրը. Արաղչի Արագածոտնում բախվել են «Nissan X-Trail»-ն և «VAZ 2104»-ը․ կան տուժածներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել ծննդյան տարեդարձից Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին Արթիկ-Անուշավան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակումԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ծիրանով բեռնված ընդհանուր 720 բեռնատարՈրտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը Թրամփը կարող է այցելել Չինաստան Լիտվան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Օտտավայի պայմանագրից դուրս գալու մասին
Ամենադիտված