Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. պատմության այս օրը (29 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշելյան կղզիներ՝ Անկախության օր, Լեռնային Ղարաբաղ՝ Հայրենիքի համար զոհվածների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։

1839– վախճանվել  է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը Համբարձում Լիմոնջյանը:

1915- ավարտվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ Գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել բերդից, որից հետո թուրք զինվորները ներխուժել են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսել մնացած բնակչության հետ։

1974-գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսիահայ կատարող Շառլ Ազնավուրը իր «She» երգով:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 853-րդ որոշումը ըստ որի պահանջվում էր  «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը Աղդամի և այլ շրջաններից»։

1995-անց են կացվել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։

1999– վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

2002-Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում`խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ առաջին անգամ մասնակցել են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:

2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

2007-«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը Երևանում անց է կացրել բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

2009- անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին: 

2012-«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  մայոր Վահե Ավետյանը մահացել է։

2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարը ընդդեմ պարտադիր կուտակայինի, ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել օրենքը:

2020- Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

2021-Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1520-վախճանվել է ացտեկների վերջին  թագավոր Մոնթեսումա Երկրորդը:

1613-Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:

1880-Հաիթին միացվել է Ֆրանսիային:

1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:

1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմածքով:

1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:

1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը ֆուտբոլային մի ակումբի շնորհել է «Արքայական» տիտղոս, որը իսպաներեն կոչվում է «Ռեալ»:

1945-ԽՍՍՀ-ը և Չեխոսլովակին Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:

1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռավար կառավարման վահանակը:

1976-Սեյշելյան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:

1985-Նյու-Յորքում աճուրդով 2.229 միլիոն դոլլարով վաճառվել է ջոն Լենոնի հին «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենան:

1995-Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակերի տակ են մնացել 502 մարդ:

1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել են  մոտ 1200 կալանավոր:

2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը:

2020-վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:

Կ.Խաչիկյան

 

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ ԹրամփՌուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելՀութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասինԻրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համարՍպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»Իրանցի հրամանատարը՝ Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պակշ II ԱԷԿ-ի նախագծին խոչընդոտող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի արտգործնախարար Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից Ադրբեջանի պատգամավորները չեն մեկնի Մոսկվա Երևանում «Kia»-ն պшյթել և հրդեհվել է Մայր Աթոռը հայտարարություն է արելՀուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերըԻրանին մի քանի ամիս կպահանջվի ուրանի արտադրությունը վերսկսելու համար. Գրոսի Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրըՈտքի կանգնի՛ր, Վրաստան․ Թբիլիսիում ցույց կանցկացվիՌուս-ադրբեջանական սկանդալ․ Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում Զոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրшերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնին Կալասն անդրադարձել է իր ու ՀՀ նախագահի հանդիպմանը«Անգլիացին Կովկասում». Թողարկվել է ֆիլմ այն ​​մասին, թե ով է իրականում կառավարում ՀայաստանըԻնչպե՞ս է սկսվում կարկուտը․ Հայհիդրոմետի տնօրենը հազվագյուտ տեսանյութ է հրապարակել Վերադարձել ենք 1937 թ., հակահայկական իշխանությունը ենթարկվում է թշնամու պարտադրանքին. Բագրատ ՍրբազանԻ՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը Քաղաքագետ Մեզյուխո. Հայաստանի քաղաքացիները չեն ներելու Փաշինյանին քահանաների ձերբակալության համարՎթարային ջրանջատում Երևանում Հայկական սփյուռքը ոտքի են կանգնացնում Փաշինյանի դեմ Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը․ ԼավրովԳիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է իրականացրել. կան զոհեր. Ուկրաինայի ԶՈւ Ադրբեջանական ԶԼՄ-ն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հռչակել է Ադրբեջանի թշնամի. Արա Պողոսյան ԵՄ բարձր ներկայացուցչի հայաստանյան այցի օրակարգը հայտնի էՓաշինյանը գնում է Աստծո դեմ. Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայերը Կարապետյանի ձերբակալության մասինԱրտակարգ դեպք՝ Մարալիկում. փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎթար է․ մի շարք հասցեներում գազ չի լինի Վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. պատմության այս օրը (29 հունիս)Ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում «Միլանը» պաշտոնապես հայտարարել է երեք խաղացողի հեռանալու մասին Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական զորքերը վերահսկում են երկու գետերի միջգետակայքըՊուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն Երեք մարդ զոհվել է Ֆրանսիայում փոքր ինքնաթիռի կործանումից Զելենսկին Լեհաստանի նախագահին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Մոսկվայի մերձակայքում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել Իրանի ժողովուրդը երբեք որևէ մեկին թույլ չի տալիս որոշել իր ճակատագիրը. Արաղչի Արագածոտնում բախվել են «Nissan X-Trail»-ն և «VAZ 2104»-ը․ կան տուժածներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել ծննդյան տարեդարձից Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին Արթիկ-Անուշավան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակում
Ամենադիտված