Քաղաքագետ Մեզյուխո. Հայաստանի քաղաքացիները չեն ներելու Փաշինյանին քահանաների ձերբակալության համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քահանաների ձերբակալությամբ ստորագրում է իր սեփական մահապատիժը։ Հանրապետության քաղաքացիները չեն ներելու նրան եկեղեցուն նվաստացնելու համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Իվան Մեզյուխոն Tsargrad.tv-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Հայ եկեղեցին կարևոր բարոյական ինստիտուտ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև նրա սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր հայերի համար։ «Եկեղեցու հետ հակամարտության մեջ մտնելով Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է իր սեփական քաղաքական մահապատիժը», - ասել է փորձագետը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը գործում է «ուժեղը ճիշտ է» սկզբունքով և հույս ունի ուժով պահպանել իշխանությունը, սակայն նման գործողությունները, ընդհակառակը, կարող են «հակադարձ հարված հասցնել նրան»։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեն մեղադրել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և նրա համախոհներին հանրապետությունում իշխանությունը զավթելու նպատակով ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ «Սրբազան պայքար»-ի Telegram ալիքը ևս հաղորդել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել շարժման կողմնակիցների նաև Գալստանյանի բնակարաններում։ Մեկնաբանելով արքեպիսկոպոսի դեմ մեղադրանքը՝ Փաշինյանն ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները խափանել են «հանրապետությունում իրավիճակը անկայունացնելու և իշխանությունը զավթելու «հանցավոր օլիգարխիկ հոգևորականության» կողմից իրականացված «լայնածավալ և չարագործ ծրագիրը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը