«Անգլիացին Կովկասում». Թողարկվել է ֆիլմ այն մասին, թե ով է իրականում կառավարում Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատգամավոր Անդրեյ Լուգովոյը թողարկել է «Թագավորի անձնական թշնամին» վավերագրական նախագծի նոր դրվագը։ Այն կոչվում է՝ «Անգլիացին Կովկասում. Հայացք Հայաստանից»։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ով է իրականում կառավարում երկիրը։ DTM Telegram ալիքը գրել է մանրամասների մասին, գրում է Tsargrad.tv–ն։ «Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխություն ապրած պետության հեռակառավարման օպտիմալ սխեման խորհրդարանական հանրապետությունն է։ Հայաստանը այդպիսին դարձավ 2015 թվականի հանրաքվեի արդյունքում։ Խորհրդարանական կառավարման անցումը (որը Երևանում կոչվում է «սուպերվարչապետական համակարգ») ավարտվեց 2018 թվականին բրիտանացի քաղաքացու, անգլիական էլիտայի ընկերոջ և նախկին դեսպան Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնում ընտրվելով», - գրել են ալիքի հեղինակները։
Ուշադրություն դարձնենք մանրամասներին։ Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 2-ին, իսկ ապրիլի 13-ին երկրում սկսվել է այսպես կոչված թավշյա հեղափոխությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով աջակցություն էր ստացել արևմտյան ֆինանսական շրջանակներից։ Նրան աջակցում էին Ջորջ Սորոսի հետ կապված կազմակերպությունները, միջազգային կառույցները և երկրի ներսում գործող «ճիշտ» ՀԿ-ները: Բողոքի ցույցերն ու երթերը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրման արձագանքն էին։
Մայիսի 3-ին ընտրված նախագահ Սարգսյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ալան Դանքանի հետ: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու (առաջին առաջադրումը անհաջող էր, և Փաշինյանը սկսեց սպառնալ տրանսպորտային հանգույցների արգելափակմամբ): Մայիսի 8-ին նա ընտրվեց կառավարության ղեկավար: Այս սխեման, որի համաձայն պետությունը նախ անցնում է խորհրդարանական հանրապետության կարգավիճակի, ապա անգլիական խամաճիկը դառնում է սահմանափակ լիազորություններով նախագահ, իսկ դրամաշնորհներ ստացող արևմտամետ ակտիվիստը դառնում է վարչապետ, կյանքի կոչվեց Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում երկարամյա դիվերսիոն գործունեության շնորհիվ։
ԽՍՀՄ փլուզումից ի վեր այնտեղ ստեղծվել է արտաքին ազդեցության լայն ցանց, որը շարունակում է մանիպուլյացիաներ կատարել երկրի հետ և օգնում է արտաքին վերահսկողության տակ գտնվող Փաշինյանին առաջ մղել բրիտանական շահերը։
«Անգլիացին Կովկասում. Հայացք Հայաստանից» վավերագրական հետաքննությունը բացահայտում է անգլիական գաղտնի խաղի հայկական մասի ժամանակագրությունը։ Ֆիլմը կօգնի հասկանալ, թե ո՞վ է իրականում կառավարում հանրապետությունը, և ինչո՞ւ է Հայաստանի ներկայիս վարչապետը երկիրը տանում ազգային շահերի հակառակ ուղղությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը