Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունիսի 28-ին, Աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նշվել է Աշուղ Ջիվանու օրը, գրում է jnews.ge-ն:

Տոնակատարությունը սկսվել է հայտնի աշուղի հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։ Ծաղիկներ են խոնարհել խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն։ Ներկա էին նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետի ներկայացուցիչներ Մարինա Գաչեչիլաձեն և Գոչա Փերիձեն:

Ծաղիկներ դնելուց հետո հյուրերը այցելել են Կարծախում Ջիվանու թանգարան. նրանք շրջել են տան հին հատվածով, ջուր են խմել ջրհորից, լուսանկարվել են հին օդայում, տեսել թոնիրը և լսել ուղեվարների պատմությունը, որոնց դերը կատարում էին թանգարանի կամավորները։

Հյուրերը ծանոթացել են նաև աշուղին նվիրված գրքին և թանգարան այցելող զբոսաշրջիկների համար պատրաստված այլ հուշանվերներին։ Հետո նրանք բարձրացել են բարձունքը, որտեղ տեղի է ունենում ժողովրդական և աշուղական երաժշտության ամենամյա փառատոնը։

Հայաստանից, ինչպես գրեթե ամեն տարի, փառատոնին իր «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլով ժամանել էր ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։

Գյուղի բնակիչների համար պարեր ու երգեր կատարեցին «Ջավախք» համույթը և Մշակույթի տան աշուղական դպրոցը՝ աշուղ Ալիկ Քսպոյանի ղեկավարությամբ։ Ելույթ ունեցավ նաև Իրինա Շիպակցյանը։

Այս տարվա հատուկ հյուրը արմատներով կարծախցի երգիչ Րաֆֆի Ալթունյանն էր, ով կատարեց իր նոր «Կարծախ» երգը, նաև հայ-վրացական երգ։

Ներկաներին շնորհավորեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

«Ջիվանին հայերի և վրացիների բարեկամության խորհրդանիշներից մեկն է։ Սիրելի՛ բարեկամներ, Ջիվանու մանկությունը շատ դժվար է եղել։ Վաղ տարիքում նա կորցրել է հորը, իսկ մայրը, ինչպես հայտնի է աշուղի կենսագրությունից, ամուսնացել է հարևան Դադեշ գյուղում։ Երեք եղբայրները մնացել են իրենց հորեղբոր խնամքին։

Ջիվանու հետ կապված մեկ պատմություն կա։ Նա հովիվ էր, ինչպես իր տարիքի երեխաների մեծ մասը։ Մյուսները ֆուտբոլ էին խաղում, բայց Ջիվանուն դա հետաքրքիր չէր։ Նա վերցնում է մի փայտ, պոկում է ձիու պոչից մի մազ և, պատրաստելով ինքնաշեն գործիք, նվագում է դրա վրա ու հորինում իր հրաշալի երգերը», — պատմեց Համլետ Մովսիսյանը՝ շնորհավորելով հավաքվածներին Կարծախում ամեն տարի նշվող տոնի կապակցությամբ։

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյամանչա և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։

Ինչպես ամեն տարի, տոնակատարությունն ավարտվել է հյուրասիրությամբ։

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգըԵս կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պшտերազմի համար․ Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդինԱրարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ«Բարսելոնան» մարում է անցյալի պարտքերը. Մեսսին և նախկին խաղացողները ստանում են վերջին վճարումներըԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԿենդանակերպի խորագիր. ձեր կատարյալ արձակուրդն ըստ կենդանակերպի նշանի Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներՈչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ ԹրամփՌուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելՀութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասինԻրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համարՍպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»Իրանցի հրամանատարը՝ Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պակշ II ԱԷԿ-ի նախագծին խոչընդոտող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի արտգործնախարար Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից Ադրբեջանի պատգամավորները չեն մեկնի Մոսկվա Երևանում «Kia»-ն պшյթել և հրդեհվել է Մայր Աթոռը հայտարարություն է արելՀուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերըԻրանին մի քանի ամիս կպահանջվի ուրանի արտադրությունը վերսկսելու համար. Գրոսի Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրըՈտքի կանգնի՛ր, Վրաստան․ Թբիլիսիում ցույց կանցկացվիՌուս-ադրբեջանական սկանդալ․ Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում Զոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրшերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնին Կալասն անդրադարձել է իր ու ՀՀ նախագահի հանդիպմանը«Անգլիացին Կովկասում». Թողարկվել է ֆիլմ այն ​​մասին, թե ով է իրականում կառավարում ՀայաստանըԻնչպե՞ս է սկսվում կարկուտը․ Հայհիդրոմետի տնօրենը հազվագյուտ տեսանյութ է հրապարակել Վերադարձել ենք 1937 թ., հակահայկական իշխանությունը ենթարկվում է թշնամու պարտադրանքին. Բագրատ ՍրբազանԻ՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը Քաղաքագետ Մեզյուխո. Հայաստանի քաղաքացիները չեն ներելու Փաշինյանին քահանաների ձերբակալության համարՎթարային ջրանջատում Երևանում Հայկական սփյուռքը ոտքի են կանգնացնում Փաշինյանի դեմ Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը․ ԼավրովԳիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է իրականացրել. կան զոհեր. Ուկրաինայի ԶՈւ Ադրբեջանական ԶԼՄ-ն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հռչակել է Ադրբեջանի թշնամի. Արա Պողոսյան ԵՄ բարձր ներկայացուցչի հայաստանյան այցի օրակարգը հայտնի էՓաշինյանը գնում է Աստծո դեմ. Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայերը Կարապետյանի ձերբակալության մասինԱրտակարգ դեպք՝ Մարալիկում. փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎթար է․ մի շարք հասցեներում գազ չի լինի Վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. պատմության այս օրը (29 հունիս)Ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում «Միլանը» պաշտոնապես հայտարարել է երեք խաղացողի հեռանալու մասին Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական զորքերը վերահսկում են երկու գետերի միջգետակայքըՊուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն Երեք մարդ զոհվել է Ֆրանսիայում փոքր ինքնաթիռի կործանումից
Ամենադիտված