Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Կիևը դուրս է գալիս հակահետևակային ականների արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։
«Ռուսաստանը այս կոնվենցիայի կողմ չէ և զանգվածաբար օգտագործում է ականներ մեր զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ: Մենք չենք կարող շղթայած պահել մեր ձեռքերը, երբ թշնամին գործում է առանց սահմանափակումների», - ասել է Կոստենկոն։