Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. ՀՀ վարչապետը կոպտորեն հեռացնում է ընդդիմությանն ընտրություններից առաջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կանխել է պետական հեղաշրջման փորձ, որը, ենթադրաբար, կազմակերպվել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման կողմից։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա անվանել է երկիրն անկայունացնելու «քրեաօլիգարխիկ հոգևորականության լայնածավալ և չարագործ ծրագիր, գրում է news.ru–ն։

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկովի իր գործողություններով Փաշինյանը հարված է հասցնում Հայ եկեղեցուն, որն ավանդաբար սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ։ «Ինչպես երևում է, Փաշինյանն այժմ գլխավոր հարվածն է հասցնում Հայ Առաքելական եկեղեցուն։ ՀԱԵ-ն շատ դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Հետևաբար, այս ձերբակալությունները, որոնք ակնհայտորեն իրականացվում են Փաշինյանի հրամանով, ուղղված են նաև Ռուսաստանի դեմ», - ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը մեղադրում է կաթողիկոսին իր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և հայտարարել է, որ այդ հարցը պետք է «անհապաղ» պարզաբանվի։ Բացի դա հայազգի ռուս միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է ձերբակալվել «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» մեղադրանքով: Բանն այն է, որ գործարարը հանդիմանել էր վարչապետին և նրա շրջապատին Հայաստանի հազարամյա պատմությունը անտեսելու համար և ասել, որ «եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք մեր ձևով կմիջամտենք հակաեկեղեցական արշավին»։

«Հայոց եկեղեցին հսկայական հեղինակություն է վայելում բնակչության շրջանում։ Եվ եթե աստվածաբանները քննադատեն գործող վարչապետին, նրանց կարող են լսել, և այդ պատճառով էլ նրանք վտանգավոր են։ Ահա թե ինչու է վտանգավոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը», - news.ru-ին բացատրել է Ֆինանսական  համալսարանի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները արդեն իսկ սկսել են բռնաճնշումներ արքեպիսկոպոսների դեմ։ «Բացի այդ, Փաշինյանը կաթողիկոս Գարեգին II-ին սպառնում է գրեթե քրեական գործերով և նրա նկատմամբ օգտագործում է բացարձակ անպարկեշտ խոսքեր։ Եվ երբ նա համարի, որ իր դիրքերը բավականաչափ ամրապնդվել են, կփորձի քրեական հետապնդում սկսել Գարեգին II-ի նկատմամբ», - հավելել է փորձագետը։ 

Իսկ ի՞նչ է թաքնված ՀԱԵ հոգևորականի հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքների հետևում: Կառավարության կողմից ՀԱԵ-ի և նրա կողմնակիցների դեմ արշավը, պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները չեն կարող անվանվել այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, news.ru-ին ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։  ««Ապստամբություն նախապատրաստելու» դեպքը ուղեկցված եկեղեցու վարկաբեկմամբ, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ և այլ գործողություններով, սկսված թեմայի շարունակությունն է։ Փաշինյանն այսպես է պատրաստվում ընտրություններին, ուզում է դրանք կեղծել։ Բայց նրան դա չի հաջողվի։ Նա կրկնում է Սահակաշվիլիի ճակատագիրը, ով նույնպես այդպես պայքարեց իր ընդդիմության հետ։ Սակայն նա շատ վատ ավարտեց իր կարիերան։ Նույնը կատարվում է նաև Հայաստանում», - կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով «Փաշինյանն անգամ կարող է մահափորձ կազմակերպել իր դեմ»՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար։ «Ավտորիտար ռեժիմները նման են միմյանց։ Բայց Փաշինյանի գործողությունները վնասում են Հայաստանի հեղինակությանը։ Այս քաղաքական գործչի մոտ իշխանությունն ու սեփականությունը կորցնելու վախի պատճառով արդեն իսկ ձևավորվել է հալածանքի մոլուցք, ինչն էլ նրան դրդում է անօրինական գործողությունների», - ասել է Թևանյանը։

Ըստ Միրզայանի Փաշինյանը գտնվում է ծայրահեղ դժվարին իրավիճակում։ «Նա շատ դժվար որոշումներ ունի կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ռուս-հայական հարաբերությունների հետագա բարդացման և Մոսկվային մոտ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու հետ։ Եվ այս իրավիճակում քաղաքական գործիչը պետք է հնարավորինս մաքրի ներքին ընդդիմությունը և ամրապնդի իշխանությունն իր ձեռքում», - բացատրել է քաղաքագետը։ Նա նաև ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին հստակ տեսնում է, թե ուր է Փաշինյանը տանում երկիրը, և «ողջ պատմության ընթացքում լինելով հայոց պետականության և ինքնության պահապանը»՝ հակադրվում է նրան։ «Փաշինյանի խնդիրն է որքան հնարավոր է վարկաբեկել Հայ եկեղեցին։ Հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող մարդիկ են պատրաստում պետական հեղաշրջում թույլ կտա Փաշինյանին կտրուկ խստացնել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումները», - ասել է փորձագետը։ 

Իսկ ինչու՞ Արևմուտքը չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ճնշումներին: Այն փաստը, որ Արևմուտքն աչք է փակում տեղի ունեցողի վրա, վկայում է կրկնակի ստանդարտների մասին, ասել է Թևանյանը։ «Ի վերջո, այլ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանները մազերը պոկելով գոռում էին մարդու իրավունքների յուրաքանչյուր երևակայական խախտման մասին։ Բայց երբ դրանք՝ մարդու իրավունքները, հիմա իրականում  են խախտվում, այդ արևմտյան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները լռում են։ Իրականում արևմտյան կառույցները որևէ մարդու իրավունք չեն էլ պաշտպանում», - ասել է նա։

Միրզայանի խոսքով արևմտյան քաղաքական գործիչները լռում են, քանի որ տեսնում են, որ «Փաշինյանն իրենց մարդն է, իսկ Հայ եկեղեցին իրենցը չէ»։ «Արևմուտքն ընդհանրապես չի ցանկանում միջամտել այս հարցին։ Ինչո՞ւ վարկաբեկվել, բնակչության մի մասին իրենց դեմ հանել, եթե Փաշինյանն ամեն ինչ անում է նրանց համար։ Նա կատարում է իրեն տրված առաջադրանքը, այն է ոչնչացնել և մասնատել ռուսամետ և հայամետ ընդդիմությունը», - եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունըՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու ՊՍԺ-ն Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված Ռոնալդուն՝ մարզչական կարիերայի մասինՍևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ Պակիստանում գրանցվել է ամենավտանգավոր դենգե տենդից առաջին մահվան դեպքը Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում Կոտայքում արտակարգ է եղել․ 4 վիրավոր կա Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուսԿյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ» «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. ՀՀ վարչապետը կոպտորեն հեռացնում է ընդդիմությանն ընտրություններից առաջ» 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկվում է Սերգեյ Բոևը Լեհաստանը հայտարարում է Կենտրոնական Եվրոպան ռուսական նավթից «ազատագրելու» մասին Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ.Պեսկով Իրանում եղած երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱնձրև կտեղաՓաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններիցՎթար՝ ԼոռիումԼեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին․ ԶատուլինՌուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել ենՖրանսիական երկակի ստանդարտները և Մակրոնի համբույրըԻ՞նչ է կատարվում ԱԱԾ շենքի տարածքում. ոստիկաններ են «հավաքվել»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ. պատմության այս օրը (30 հունիս)Ողբերգական դեպք․ հայտնաբերվել է Լիաննա Ա․-ի դինԿենսաթոշակների մասինԱնթալիայի պատմական կենտրոնում հյուրանոց է այրվել (տեսանյութ)Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու Սամվել Կարապետյանի համար աղոթք է բարձրացվել առ ԱստվածԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա մասինԳազ չի լինի հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՀայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով համաժողովրդական պայքար սկսելու սպասումը․ Վարդան Ոսկանյան երկրաշարժ՝ ՀայաստանումTelegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգըԵս կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պшտերազմի համար․ Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդինԱրարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ«Բարսելոնան» մարում է անցյալի պարտքերը. Մեսսին և նախկին խաղացողները ստանում են վերջին վճարումներըԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԿենդանակերպի խորագիր. ձեր կատարյալ արձակուրդն ըստ կենդանակերպի նշանի Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներՈչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ ԹրամփՌուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելՀութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասինԻրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համարՍպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»Իրանցի հրամանատարը՝ Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պակշ II ԱԷԿ-ի նախագծին խոչընդոտող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի արտգործնախարար Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից
Ամենադիտված