«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Էջմիածնի Մայր Աթոռ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ձերբակալելու համար, գրում է tsargrad.tv–ն։
Ինչպես նշել է քաղաքագիտության դոկտոր, ԴԺՀ պետական անվտանգության առաջին նախարար, tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը, Փաշինյանի գլխավոր խնդիրն իշխանությունը պահպանելն է։ «Իրականացնել այն ներքին և արտաքին ծրագրային ուղեցույցները, որոնք նա ճիշտ է համարում։ Օրինակ Ռուսաստանում շատերն են զարմացած, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը չապստամբեց Ղարաբաղի անկումից հետո։ Բայց Հայաստանի ցանկացած ներքին բնակիչ գիտի, թե ինչու։ Որովհետև Հայաստանի բոլոր ներքին խնդիրները դրվել էին ղարաբաղյան կլանի վրա, որը կապված էր Ռուսաստանի հետ և որը երկար ժամանակ կառավարում էր Հայաստանը։ Եվ երբ Ղարաբաղն ընկավ Հայաստանի ներսում քարոզչությունը դա ներկայացրեց որպես ազատագրում կապանքներից և որի շնորհիվ Հայաստանն այժմ կկարողանա զարգանալ։ Եվ այդ գաղափարախոսության գլխավոր կրողը հենց Փաշինյանն է», - բացատրել է դիտորդը։
Նրա խոսքով Փաշինյանը հետևողական և վրեժխնդիր մարդ է, նա հասկանում է, որ այն, ինչ մի անգամ չարվեց, կարող է արվել վաղը։ Հետևաբար, «պետք է ոչնչացնել Հայկական եկեղեցին հիմա, այս պահին, քանի դեռ կան ուժեր և ռեսուրսներ»։ «Եկեղեցու դեմ պայքարն իշխանության համար պայքար է։ Եվ պայքար է, իհարկե, առաջին հերթին ռուսական ազդեցության դեմ», - շարունակել է Անդրեյ Պինչուկը։
Մասնագետը հիշեցրել է, որ Հայաստանն ուժեղ արտաքին սփյուռքների գերին է։ Հայաստանում տղան կամ աղջիկը, մեծանալով (եթե երեխան տաղանդ ունի), գնում է Մոսկվա, Փարիզ, կամ Նյու Յորք, որտեղ կան ուժեղ հայկական սփյուռքներ։ «Մնում են նրանք, ովքեր մնում են, բացասական ընտրության սկզբունքը գործում է։ Եվ նրանք իրենց խնդիրների բացատրությունները գտնում են հենց արտաքին գործոնի մեջ։ Իսկ այդ արտաքին գործոններն են օրինակ Ղարաբաղը, Ռուսաստանը։ Որովհետև կլաններն ու արտաքին սփյուռքները նույնպես պայքարում են միմյանց միջև։ Այս դեպքում հենց ռուսական սփյուռքը, այդ թվում ի դեմս Կարապետյանի, Վարդանյանի, աջակցություն գտավ Հայ եկեղեցուց», - նշել է Պինչուկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը