Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուս

ՖՈՏՈ

Ժամանակին «Իկարուս» անունը որոտում էր երեք մայրցամաքներում։ Հունգարական գործարանը տարեկան հավաքում էր մինչև 120 հազար ավտոբուս, ինչը տպավորիչ է անգամ ժամանակակից ավտոհսկաների համար: Բայց, ինչպես և իր առասպելական անունը կրողը՝ Իկարը, Իկարուսը շատ բարձր էր թռչում, և ընկավ՝ նույնքան արագ:

Իկարուսի պատմությունը սկսվել է համեստորեն՝ Իմրե Ուրիի արհեստանոցով, որտեղ 19-րդ դարի վերջին վերանորոգվում էին կառքերը։ 1920-ական թվականներին ընկերությունն անցնում է ավտոբուսների թափքերի ստեղծմանը, իսկ ավելի ուշ սեփական մեքենաների հավաքմանը: Միևնույն ժամանակ Հունգարիայում  այն ժամանակ հայտնվել էր նմանատիպ պրոֆիլով ևս մեկ այլ ընկերություն՝ «Իկարուսը», որը հիմնել էին Էմեա և Վեչեյ արդյունաբերողները։ Երկու ընկերություններն էլ զարգանում էին զուգահեռ և վստահ մինչև այն պահը, երբ 1940-ականներին միավորվեցին նոր քաղաքական կարգի թևի տակ, այսինքն ազգայնացվեցին, քանի որ Հունգարիան արդեն սոցիալիստական էր։

Ազգայնացված, բայց չկոտրված դրանք վերածվեցին մեկ գործարանի՝ «Իկարուս» անունով ի պատիվ այն երիտասարդի, ով որոշել էր հասնել արևին: Եվ թվում էր, թե Իկարուսն իսկապես կհասնի արևին: Դեռ 1962 թվականին տարեկան հավաքվում էր 8 հազար ավտոբուս, իսկ 1970-ականներին արտադրությունը գերազանցում էր 100000-ի սահմանագիծը։ Յուրաքանչյուր նոր մոդել հետաքրքրությամբ էր ընդունվում, յուրաքանչյուր խմբաքանակ հաճախորդների ծափերով:

Այնուամենայնիվ առկա էր կախվածությունը մեկ շուկայից: Չնայած Իկարուսը ավտոբուսներ էր վաճառում Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի ողջ սոցիալիստական ​​բլոկին, բայց կար միայն մեկ հիմնական հաճախորդ, և դա Խորհրդային Միությունն էր: Այդ կախվածությունն էլ ճակատագրական դեր խաղաց, քանի որ 1987 թվականին պահանջարկը սկսեց կտրուկ նվազել։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գործարանը մնաց առանց հիմնական գնորդի, սկսվեցին ֆինանսական խնդիրներ ու կրճատումներ։

Առաջին հարվածները հասցվեց մասսայական շուկայական մոդելներին։ Արդյունքում 1990-ականներին Իկարուսը կորցնելով անձնակազմ և տեխնոլոգիա խոշոր խաղացողից վերածվեց հետնապահի: 1994 թվականին փորձ արվեց վերադառնալ նոր մոդելի ավտոբուսով, սակայն այն ձախողվեց մրցակցության և շուկայի բացակայության պատճառով։

Արդյունքում 2007 թվականին գործարանը պաշտոնապես փակվեց։ Եվ միայն 2010 թվականին գործարանի ձեռնարկատեր Գաբոր Սելեսն ապրանքանիշին երկրորդ շունչ հաղորդեց: Այսօր Իկարուսն արտադրում է փոքր մոդելների՝ ներառյալ էլեկտրական, ավտոբուսներ ներքին հունգարական շուկայի համար: Բայց բոլորն են հիշում այն ժամանակները, և հատկապես Երևանում ապրածները, երբ Իկարուս տարբերանշանով ավտոբուսներն էին հիմնականում հանդիսանում հասարակական տրանսպորտային միջոցներ: Ցավալի է, բայց հիմա դրանց կարելի է տեսնել ընդամենը մի քանի ներքին հունգարական  երթուղիներում:

Կ. Խաչիկյան

ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունըՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու ՊՍԺ-ն Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված Ռոնալդուն՝ մարզչական կարիերայի մասինՍևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ Պակիստանում գրանցվել է ամենավտանգավոր դենգե տենդից առաջին մահվան դեպքը Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում Կոտայքում արտակարգ է եղել․ 4 վիրավոր կա Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուսԿյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ» «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. ՀՀ վարչապետը կոպտորեն հեռացնում է ընդդիմությանն ընտրություններից առաջ» 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկվում է Սերգեյ Բոևը Լեհաստանը հայտարարում է Կենտրոնական Եվրոպան ռուսական նավթից «ազատագրելու» մասին Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ.Պեսկով Իրանում եղած երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱնձրև կտեղաՓաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններիցՎթար՝ ԼոռիումԼեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին․ ԶատուլինՌուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել ենՖրանսիական երկակի ստանդարտները և Մակրոնի համբույրըԻ՞նչ է կատարվում ԱԱԾ շենքի տարածքում. ոստիկաններ են «հավաքվել»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ. պատմության այս օրը (30 հունիս)Ողբերգական դեպք․ հայտնաբերվել է Լիաննա Ա․-ի դինԿենսաթոշակների մասինԱնթալիայի պատմական կենտրոնում հյուրանոց է այրվել (տեսանյութ)Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու Սամվել Կարապետյանի համար աղոթք է բարձրացվել առ ԱստվածԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա մասինԳազ չի լինի հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՀայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով համաժողովրդական պայքար սկսելու սպասումը․ Վարդան Ոսկանյան երկրաշարժ՝ ՀայաստանումTelegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգըԵս կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պшտերազմի համար․ Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդինԱրարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ«Բարսելոնան» մարում է անցյալի պարտքերը. Մեսսին և նախկին խաղացողները ստանում են վերջին վճարումներըԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԿենդանակերպի խորագիր. ձեր կատարյալ արձակուրդն ըստ կենդանակերպի նշանի Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներՈչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ ԹրամփՌուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելՀութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասինԻրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համարՍպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»Իրանցի հրամանատարը՝ Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պակշ II ԱԷԿ-ի նախագծին խոչընդոտող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի արտգործնախարար Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից
Ամենադիտված