Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի իշխանությունները պաշտոնապես արգելել են Starlink արբանյակային ինտերնետի օգտագործումը, որը պատկանում է միլիրադատեր Իլոն Մասկի ընկերությանը։
Նոր օրենքի համաձայն՝ արբանյակային ցանցի օգտագործումը պատժվում է խոշոր տուգանքներով, մինչև երկու տարի ազատազրկմամբ և մարմնական պատժով՝ մտրակի հարվածների տեսքով, գրել են ԶԼՄ-ները։
Որոշման նպատակն է պայքարել անվերահսկելի ինտերնետին մուտք գործելու դեմ, որը թույլ է տալիս շրջանցել կառավարության գրաքննությունը։
Starlink-ը ապահովում է ուղիղ արբանյակային կապ, ինչը անհնար է դարձնում փոխանցվող տվյալների բովանդակության վերահսկումը։ Շատ իրանցիների համար սա կառավարության կողմից առանց ֆիլտրման տեղեկատվություն ստանալու միակ միջոցն է։
Չնայած արգելքին, երկրում շարունակում են գործել 20,000-ից 40,000 ակտիվ Starlink տերմինալներ։ Սարքերի մեծ մասը մաքսանենգ ճանապարհով է տեղափոխվել և տարածվել սև շուկայի միջոցով։