46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»: