Կյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։
Նա 1969-1974 թթ սովորել է Լենինգրադի ավիացիոն ակադեմիայում։ Աշխատել է որպես ՏՈւ 134, ՏՈւ 154, ԻԼ 86 ինքնաթիռների ավագ ղեկապետ։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ինչպես նաև մի շարք ավիաընկերություններում գրավել է ղեկավար պաշտոններ։
2016 թվականից աշխատել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում՝ որպես օդային նավարկություն առարկայի ավագ դասախոս։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում փորձառու ղեկապետի հարազատներին, մտերիմներին և ընկերներին: