Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ, հայտնել է Մարիա Զախարովան։
Ըստ Մոսկվայի՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական գործողություն է իրականացվում «Սպուտնիկ»-ի՝ Բաքվի գրասենյակում։