Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փաստորեն, բացարձակ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու, զանգվածային ձերբակալությունների, հակաժողովրդավարական այլ դրսևորումների հարցերում:

Իհարկե, առաջին հերթին Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր Արևմուտքից մի աջակցող արձագանք, որը նրան Մակրոնը ընծայեց: Բայց կան ավելի խորքային խնդիրներ՝ կապված նման հայտարարության հետ: Դրա համար նախ՝ հասկանանք, թե ովքեր են Եկեղեցու վրա հարձակվել, ովքեր են Սամվել Կարապետյանի դեմ արտահայտվում, ովքեր են արդարացնում այդ հարձակումները, ովքեր են պաշտպանում իշխանությունների բացահայտ ապօրինությունները: Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք զուտ քպականներն են,իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ի ընդգծված արևմտյան թևն ու տարիներ շարունակ «արևմտյան գրանտներով» սնվածները: Իսկ համայնապատկերն ամբողջացավ բարեկամական երկիր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությամբ: Այսինքն, ստացվում է, որ ընդդիմադիրների վրա տոտալ հարձակումները, հակաժողովրդավարական, հակաիրավական դրսևորումները, ազգային Եկեղեցու, խոշոր սեփականատիրոջ ու բարերարի դեմ Փաշինյանի իշխանության հայտարարած պատերազմն ունի կոնկրետ շահառուներ ու կոնկրետ նպատակներ:

Եվ սա դժվար է պատահականություն համարել. բոլոր այն երկրներում, որտեղ Արևմուտքը փորձել է խնդիրներ լուծել, առաջինը հարվածել է ազգայինի հիմքերին, ազգային ու ավանդական կառույցներին (ի դեպ, հենց այնպես չէր, որ հարևան Վրաստանում, որին ևս թիրախավորել է Արևմուտքը, վարչապետը նախօրեին կտրուկ հայտարարեց իրենց Մայր եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու վճռականության մասին):

Ու պատահական չէ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ դրամաշնորհներով ֆինանսավորվել են իբրև թե «իրավապաշտպան», «առաջադիմական», «քաղհասարակության» զանազան ՀԿ-ներ, անհատներ, որոնք այս օրերին դիմահար «չեն տեսնում» մարդու իրավունքների ոտնահարումները, իրավախախտումներն ու ապօրինությունները, հակառակը՝ խրախուսում են դրանք, աջակցման ֆոն են ապահովում ըստ էության՝ բռնատիրական, անձնիշխանական նկրտումների իրագործման համար: Էլ ավելին, աջակցում են Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին:

Հ.Գ. -Ի դեպ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (նրան ձայնակցեցին մի քանի քպական այլ խոսափողներ) երեկ կոչ արեց, որ Սերգեյ Լավրովը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, տարակույս չկա, որ Հայաստանի ներքին գործերին որևէ մեկն իրավունք չունի միջամտել, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե Լավրովն ինչպես էր միջամտել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս, որ նա ընդամենը մտահոգություն էր արտահայտել ավելի քան հազարամյա ՀԱԵ-ի շուրջ կատարվողի հետ կապված՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Խնդիրն այն է, թե Արարատ Միրզոյանն ինչո՞ւ նույն հաջողությամբ մեր ներքին գործերին չմիջամտելու կոչ չի անում, օրինակ՝ նույն Մակրոնին, որ շատ ավելի բացահայտ է միջամտում: Էլ չենք ասում Էրդողանի ու Ալիևի միջամտական մղումների մասին, որոնց վերաբերյալ նույն Միրզոյանը լռում է ու լռում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը նոր «հակառուսաստան». ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում ընդդիմությանըԲոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրելԷլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին Փաշինյանը գործարկել է բռնաճնշումների թափանիվըՆպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»Վախճանվել է Գոյ թատրոնի  հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 հուլիս)Եկեղեցու դեմ պայքարը իշխանության համար պայքար է․ «Փաստ»Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի «Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԶգուշացում․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինիԱյս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի. փաստաբանՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ» Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»Էգեյան ծովում հանգստանում է. «Հրապարակ» Հոգեւորականներին կալանավորեցին, հերթը նրանց շրջապատի ունեցվածքը ստուգելունն է. «Ժողովուրդ» Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունըՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու ՊՍԺ-ն Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված Ռոնալդուն՝ մարզչական կարիերայի մասինՍևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ Պակիստանում գրանցվել է ամենավտանգավոր դենգե տենդից առաջին մահվան դեպքը Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում Կոտայքում արտակարգ է եղել․ 4 վիրավոր կա Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուսԿյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ» «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. ՀՀ վարչապետը կոպտորեն հեռացնում է ընդդիմությանն ընտրություններից առաջ» 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկվում է Սերգեյ Բոևը Լեհաստանը հայտարարում է Կենտրոնական Եվրոպան ռուսական նավթից «ազատագրելու» մասին Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ.Պեսկով Իրանում եղած երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱնձրև կտեղաՓաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններիցՎթար՝ ԼոռիումԼեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին․ Զատուլին
Ամենադիտված