Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշման մեջ։ Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շրջանակներում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով պետության կողմից կատարվող ծախսերի՝ պետական բյուջե մասնակի վերադարձով։

Հանրապետությունից արտահանվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա ընթացքում ծնված հորթերը և գառները։ Վերջիններս հանրապետությունում պահվում են մինչև 3 ամիս, իսկ պետության կողմից ֆինանսական ծախսերը ներառում են անասնաբույժի վճար և ականջապիտակների գումար։ Ստացվում է, որ արտահանվող կենդանիները չեն պահվում հանրապետությունում հետագա բուծման նպատակով, հետևաբար և առաջարկվում է արտահանվող կենդանիների վրա պետության կողմից կատարվող ծախսերը հետ վերադարձվեն պետական բյուջե։

Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման դեպքում, մինչև առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատները կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերը՝ ականջապիտակների միավորի գինը վերադարձնել պետական բյուջե։

Նախագծով առաջարկվում է նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տնտեսություններում բուծվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ականջապիտակի նույնականացման անհատական համարի ամրացումն իրականացնել վճարովի սկզբունքով՝ ականջապիտակների միավորի գինը վերադարձնելով պետական բյուջե։

Նշվում է, որ 2025 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների ականջապիտակների մեկ զույգի միավոր արժեքը կազմել է 115,2 դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների ականջապիտակներինը՝ 166,3 դրամ։

Նախատեսվող լրացումները նախատեսվում է կիրարկել 2027 թվականի հունվարի 1-ից։

Նախարարությունը հիշեցնում է, որ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին, որի շրջանակներում իրականացվում էր միայն խոշոր եղջերավոր կենդանիների համարկալում և հաշվառում։ Կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու նույնականացման անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրվում է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ։ Ծրագիրը յուրաքանչյուր տարի ֆինանսավորվում է պետական միջոցների հաշվին՝ անասնաբույժի վճար, անասնաբուժական պարագաների, «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկման ծառայության ձեռքբերում։ 2025 թվականին մեկնարկել է նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը, որը նույնպես իրականացվում է պետական միջոցների հաշվին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասինՀայաստանը նոր «հակառուսաստան». ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում ընդդիմությանըԲոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրելԷլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին Փաշինյանը գործարկել է բռնաճնշումների թափանիվըՆպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»Վախճանվել է Գոյ թատրոնի  հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 հուլիս)Եկեղեցու դեմ պայքարը իշխանության համար պայքար է․ «Փաստ»Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի «Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԶգուշացում․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինիԱյս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի. փաստաբանՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ» Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»Էգեյան ծովում հանգստանում է. «Հրապարակ» Հոգեւորականներին կալանավորեցին, հերթը նրանց շրջապատի ունեցվածքը ստուգելունն է. «Ժողովուրդ» Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունըՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու ՊՍԺ-ն Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված Ռոնալդուն՝ մարզչական կարիերայի մասինՍևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ Պակիստանում գրանցվել է ամենավտանգավոր դենգե տենդից առաջին մահվան դեպքը Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում Կոտայքում արտակարգ է եղել․ 4 վիրավոր կա Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուսԿյանքից հեռացել է փորձառու ղեկապետ Աշոտ Պետրոսյանը«Փաշինյանը հասկանում է, որ իրեն ուզում են «տապալել». արդյո՞ք կլինեն նոր ձերբակալություններ» «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. ՀՀ վարչապետը կոպտորեն հեռացնում է ընդդիմությանն ընտրություններից առաջ» 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկվում է Սերգեյ Բոևը Լեհաստանը հայտարարում է Կենտրոնական Եվրոպան ռուսական նավթից «ազատագրելու» մասին Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ.Պեսկով Իրանում եղած երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱնձրև կտեղաՓաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններիցՎթար՝ Լոռիում
Ամենադիտված