Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում: Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:

Հընթացս նկատենք, որ մի շարք «կարկառուն» քպականների շրջանառած «ռազմական հեղաշրջում» կապակցությունը ոչ միայն տեղին չէ, այլև սխալ է: Ու դա այն պարզ պատճառով, որ «ռազմական հեղաշրջումը», որպես կանոն, տվյալ երկրի զինվորականության կողմից իշխանության տապալումը կամ զավթումն է: Հնարավոր է՝ նրանք՝ ՔՊ «կարկառունները», նկատի ունեն զինված եղանակով իշխանության տապալումը: Բայց նույնիսկ ՔՊ-ի համար չափից ավելին է նման անգիտությունը, քանզի հազիվ թե նրանք բոլորն էլ այնքան անտեղյակ լինեն, որ չհասկանան նշվածների տարբերությունը: Շատ ավելի հավանական է թվում այն ենթադրությունը, որ քպականները միտումնավոր են նման «եզրաբանություն» գործածում, որպեսզի իրենց հայտարարությունները հնարավորինս սարսափազդու հնչեն, ու նաև արդարացնեն իշխանությունների կողմից ծավալված ռեպրեսիաները, «հատուկ ջոկատայիններով» Մայր Աթոռի վրա գրոհելը:

Բայց շատ ավելի ուշագրավ հանգամանքներ կան, քան «հեղաշրջումային» եզրաբանության սխալ (չիմացությամբ, թե միտումնավոր) գործածությունն է:

Այս պարագայում նույնիսկ պարտադիր չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, որ թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե՛ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեպքում իշխանության նախաձեռնած հետապնդումային «գործերը» կարված են, մեղմ ասած, աչք ծակող վառվռուն թելերով: Զուտ իրավական տեսանկյունից, կարծում ենք, հետապնդումների ենթարկվող հիշյալ գործիչների փաստաբանները բավականին հանգամանորեն ու համոզիչ արտահայտվում են այդ ամենի մասին:

Իսկ ի՞նչ ունենք, մեծ հաշվով:

Իսկ ունենք մի իրավիճակ, երբ սարսափադղորդ մեղադրանքներ հնչեցնող իշխանությունը չի էլ մտահոգվում՝ այդ մեղադրանքները գոնե քիչ թե շատ հիմնավորելու, դրանց ինչ-որ արժանահավատ հիմքեր հաղորդելու հարցերով: Փոխարենը՝ իշխանության ներկայացուցիչները, սկսած անձամբ Նիկոլ Փաշինյանից, նրա տան անդամներից, վերջացրած ամենից հետին շարքի քպական պատգամավորով, առատորեն հայտարարություններ ու պիտակումներ, բնորոշումներ ու վիրավորանքներ են արտահայտում, ավելի ճիշտ՝ հորդում, հատկապես՝ հանրային, քաղաքական ու քարոզչական հարթակներում:

Իրենց միգուցե թվում է, թե այդպիսով «քաղաքականություն են անում»: Մինչդեռ սա չափազանց մտահոգիչ փաստ և իրողություն է. իշխանություն ունեցողները (Փաշինյան & թիմ) քաղաքական, հոգեբանական ճնշում են իրականացնում իրավապահ, քննչական ու դատական մարմինների վրա: Այսինքն, բացի այն, որ տեղի է ունենում նույն իշխանության ցուցումներով հետապնդման ենթարկվող գործիչների պիտակավորում ու հանրորեն պախարակում, բացի այն, որ խախտվում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները ուղղակի ճնշման գործադրում են իրավապահ մարմինների ու դատարանների վրա: Իսկ դա արգելված է օրենքով, ի դեպ:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում:

Ավելին, նույնիսկ Փաշինյանն ինքն է «նորաձև կրթվելու» ժամանակ խոստովանում, որ ուղիղ հրահանգ է տալիս իրավապահ մարմիններին: Այստեղ արժե մեջբերել ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիտարկումը. «Նրա (Փաշինյանի) պատկերացմամբ, քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները: Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է»:

Բայց այլ բնութագրական պահ էլ կա, որը, կարծում ենք, շատ ավելի էական է, քան մինչ այժմ արված դիտարկումները: Ու քպական կարկառունների այդ դրսևորումը շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Տեսեք, թե՛ Փաշինյանը, թե՛ տարբեր տրամաչափի քպականները հիշյալ «գործերի» թեմայով իրենց հայտարարություններում անդադար ու մի քանի անգամ գործածում են «ահաբեկիչներ», «ահաբեկչություն» բառերը, բնորոշումները (հանուն արդարության, պետք է նշել, որ սա մեջբերում է ՔԿ «ահասարսուռ» հաղորդագրությունից): Թեպետ, սխալ է ասել՝ գործածում են: Փաշինյանն ու յուր թիմը մի անասելի աղմուկ-աղաղակ են դրել: Բացի այն, որ դա ամենավայրագ պրեսսինգ է՝ արդարադատության նույնիսկ չնչին հնարավորությունները ճզմելու նպատակով, Փաշինյանն ու ՔՊ-ն ո՞ւմ բերանն են լեզու դնում: Ի՞նչ ահաբեկիչներ, ի՞նչ ահաբեկչություն: Չէ, լուրջ, անդադար «ահաբեկիչներ» ասելով՝ այդ ո՞ւմ բերանն եք լեզու դնում: Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի համա՞ր եք պարարտ հող ստեղծում: Ինչո՞ւ: Որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեն, թե հարևան Հայաստանում ահաբեկչական օջախներ կա՞ն: Ինչի՞ համար են անում այս ամենը, մի՞թե սեփական անձնական ու քաղաքական շահերը առաջ տանելն ավելի թանկ է: Իսկ գուցե ոչ մի թերիմացություն ու թյուրիմացություն էլ չկա, և դա հատո՞ւկ է արվում: Այ, սա արդեն դժվար է ասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եվրամիությունը չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը Մահվան ելքով վթար՝ Աղթալա-Շնող ճանապարհինՍրբազանների դեմ քրգործը փլուզվում է, իսկ ՔԿ պետը՝ ստեր է փչում Հանրայինում Կառապանի պես հայհոյողը հայհոյանքի հրադադար է հայտարարում Հայաստանի հակառուսական կուրսը սրվում է 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին Հարությունյանը Բաքվում ասել է՝ ինչու է հրաժարական տվելԻնչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասինՀայաստանը նոր «հակառուսաստան». ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում ընդդիմությանըԲոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրելԷլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին Փաշինյանը գործարկել է բռնաճնշումների թափանիվըՆպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»Վախճանվել է Գոյ թատրոնի  հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 հուլիս)Եկեղեցու դեմ պայքարը իշխանության համար պայքար է․ «Փաստ»Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի «Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԶգուշացում․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինիԱյս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի. փաստաբանՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ» Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»Էգեյան ծովում հանգստանում է. «Հրապարակ» Հոգեւորականներին կալանավորեցին, հերթը նրանց շրջապատի ունեցվածքը ստուգելունն է. «Ժողովուրդ» Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունըՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու ՊՍԺ-ն Իրանն արգելում է Starlink-ը. պատիժ կլինի՝ ազատազրկում, տուգանք, մտրակի հարված Ռոնալդուն՝ մարզչական կարիերայի մասինՍևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ Պակիստանում գրանցվել է ամենավտանգավոր դենգե տենդից առաջին մահվան դեպքը Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում Կոտայքում արտակարգ է եղել․ 4 վիրավոր կա Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իկարուս ավտոբուս
Ամենադիտված