Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտանիքներով էինք իրար ճանաչում, հետո մի օր Լևոնը սիրո խոստովանություն արեց ինձ։ Դրանից հետո ես էլ սկսեցի իր մասին շատ մտածել։ Ասացի իրեն, որ համակրում եմ։ Մենք գրեթե վեց տարի շփվել ենք։ Լևոնը 18 տարեկան էր, ես՝ 17։ Շփման վեց տարվա ընթացքում ծառայեց բանակում, երկու տարի մեկնեց արտագնա աշխատանքի։ Ես հավատարմորեն սպասում էի նրան, հիմա էլ հավատարիմ եմ մնալու մինչև կյանքիս վերջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի կինը՝ Աստղիկը։

Լևոնի ու Աստղիկի ընտանիքը կազմվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Աստղիկն ասում է՝ ամուսնու հետ ներդաշնակ զույգ են եղել։ «Փոխադարձ հարգանքն էր իշխում մեր տանը, մեկ բառից հասկանում էինք իրար։ Միայն պատերազմը կարողացավ բաժանել մեզ։ Ցավոք, մեր ամուսնական կյանքը շատ կարճ տևեց՝ մոտ երկուսուկես տարի։ Մեծ աղջիկս այդ ժամանակ մեկուկես տարեկան էր, փոքրս՝ երեք ամսական։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր, բայց, ցավոք, իր երազանքը չկատարվեց»։

Աստղիկը սիրով ու ջերմությամբ է խոսում ամուսնու մասին։ «Լևոնը մեծատառով մարդ էր, վեհանձն ու ինքնազոհ։ Հայրենասեր էր, հայրենասիրությունն իր մարմնի ամեն բջիջում էր, քաջությունն ու անվախ ոգին իրեն առաջ էին մղում այնտեղ, որտեղ ուրիշները կանգ էին առնում։ Երբեք չի ձգտել փառքի, միշտ լուռ իր գործն էր անում, քանի որ խորապես գիտակցում էր իր պատասխանատվությունը։ Ծառայությունը նրա համար կարծես առաքելություն լիներ։ Նվիրված էր հայրենիքին, ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Աչքի էր ընկնում իր զուսպ պահվածքով, ազնվությամբ ու ճշմարտասիրությամբ, և հենց այս հատկանիշների շնորհիվ էլ նա ձևավորվել էր որպես իսկական հերոս։ Նա ապրեց արժանապատվորեն և հավերժ մնաց ժողովրդի հիշողության մեջ»։

Լևոնը ծնունդով Վարդենիսից է։ Հաճախել է Համբարձումյանի անվան թիվ 1 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է նաև ֆուտբոլի և արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի Բադեյանի անվան պետական քոլեջում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Թովուզ զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է հրամանատարության կողմից կրծքանշաններով և պատվոգրերով։

2017 թվականի ապրիլից Լևոնն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Նրա՝ հայրենիքը պաշտպանելու ցանկությունն այնքան մեծ էր։ Ծառայում էր Օմարի լեռներ կոչվող հատվածում։ Տանը քիչ էր խոսում ծառայությունից, միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է, մենք բարձր, կարելի է ասել՝ ամենաբարձր դիրքում ենք։ Մեզ վրա հարձակվել, առավել ևս՝ այդ դիրքը գրավել չեն կարող»։ Երբ պատերազմը սկսվեց, և նա մեկնեց դիրքեր, վստահ էի՝ իրենց չեն կարող հասնել, գրավել այդ դիրքը։ Հիմնվում էի իր այդ խոսքերի վրա՝ մենք ամենաբարձր դիրքում ենք։ Բայց մինչ Լևոնը հասել էր տղաներին, իմացել էր, որ իրենց բարձր դիրքը թշնամին գրավել է»։

Պայմանագրային ծառայությունից, առօրյա զրույցներից Աստղիկի հետ սահուն անցում ենք կատարում 44-օրյա պատերազմին։ Երբ սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը, Լևոնը տանն է լինում։ «Տղաները մեկ ամիս դիրքում էին, երկու ամիս՝ տանը։ Լևոնն արձակուրդում էր։ Երբ պատերազմը սկսվեց, պայթյունի ձայն լսվեց, Լևոնն անմիջապես դուրս վազեց։ Հետո զանգ ստացավ՝ պետք է շտապ դիրքեր բարձրանալ, պատերազմ է սկսվել։ Հավաքեց անհրաժեշտ իրերը, անգամ չնախաճաշեց, փաթաթվեց մեծ աղջկաս, ասաց՝ «մեղրս», ու դուրս եկավ տանից»։

Սիրելիների հետ կապված հուշեր կան, որոնք ցուրտ օրերին ջերմացնում են մեր հոգիները։ Աստղիկը դրանցից մեկն է հիշում. «Լևոնն այնքան շատ էր պանիր սիրում, առանց պանրի սեղան չէր նստում։ Դիրքեր բարձրանալիս իր հետ պարտադիր պանիր էր տանում։ Այդ օրը, երբ պանիր չվերցրեց, ինձ անհանգստացնում էր այն, թե ինչպես է հաց ուտելու։ Սեպտեմբերի 27-ին չզանգահարեց, երբ հաջորդ օրը զանգահարեց, միանգամից իրեն հարցրեցի՝ ինչպե՞ս ես առանց պանիր հաց կերել։ Լևոնն արձագանքեց՝ հաց ուտելը երկրորդական է։ Պատերազմի երկրորդ օրն էր, պատկերացում չունեինք, թե ինչ է կատարվում։ Այդ օրը հերթով խոսեց ընտանիքի անդամների հետ։ Չէինք էլ կարող պատկերացնել, որ դա վերջին զրույցն է լինելու»։

Լևոնն անմահանում է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում։ «Նույնը օրը Լևոնը տանն էր»։ Աստղիկը նշում է՝ Լևոնը Վարդենիսից առաջին զոհն է եղել։

Հետո արդեն զինակից ընկերները կպատմեն Լևոնի մասին։ «Երկու օրվա ընթացքում Լևոնն անդադար մարտի մեջ է եղել։ Փոքրամարմին լինելով՝ մեծ թվով վիրավորների է դուրս բերել մարտի դաշտից, փորձել է փրկել տղաների կյանքը։ Այդ օրն էլ, տեսնելով վիրավոր ընկերոջը, առաջ է նետվել, փորձել նրան էլ փրկել, տեղափոխել։ Նույն պահին ԱԹՍ-ն նրան թիրախավորել է»։ Լևոնի՝ որպես զինծառայողի մասին Աստղիկն ասում է՝ խիզախ էր, պատասխանատու, անսահման հայրենասեր։ «Այսօր այդ մասին են պատմում նաև Լևոնի մեդալները։ Լևոնը երբեք չի ձգտել մեդալների ու փառքի, նա ընդամենը պաշտպանում էր իր հայրենիքը»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնին միշտ ասում էի՝ առանց քեզ չեմ կարող ապրել, բայց հիմա հանուն մեր աղջիկների ապրում եմ և ամեն ինչ անում, որ անհոգ մանկություն ունենան։ Ամեն ինչ անում եմ, միայն թե ժպտան։ Երբեմն չի ստացվում զսպել արցունքները, մեծ աղջիկս նման դեպքերում միշտ ասում է՝ մամա, որ դու լացում ես, իմ լացն էլ է գալիս։ Եվ սկսում է ինձ հետ հավասար լաց լինել։ Ու դա նաև սթափեցնող մի բան է դառնում ինձ համար։ Աշխատում եմ իրենց ներկայությամբ զսպել էմոցիաներս, հուզմունքս, լաց չլինել։ Հիմա կարող են մեծերի զրույցների ժամանակ «մահանալ» բառը լսել, բայց, իհարկե, խորությամբ չեն հասկանում, թե դա ինչ է։ Ամեն շաբաթ գնում ենք հայրիկի մոտ։ Իրենց ասել եմ՝ պապան գնացել է թուրքերին սպանելու, նրանք վատն են, որ չգան մտնեն մեր տուն և մեզ վնասեն։ Փոքր աղջիկս էլ իր անմիջականությամբ հարցնում է՝ այնտեղ հաց կա՞ ուտելու, պապան քնո՞ւմ է։ Միշտ նման հարցեր է տալիս։ Մեծ աղջկաս ասում եմ՝ պապան երկնքում է, մեզ երկնքից է նայում, այնպես պետք է ապրենք, որ մեր հայրիկը միշտ մեզանով հպարտանա»։

Հ. Գ. - Լևոն Սևոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում. Աբրահամյան ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանում հուլիսի 1-ից կապը կանջատվի որոշ օտարերկրացիների համար․ ինչ է հայտնի Կապանում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ Կրիպտոակտիվների ինտեգրումը դասական տնտեսություն. Circle-ի օրինակը Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից Tesla-ն կանգնած է վաճառքների անկման հերթական եռամսյակի առջև Իրանցի հաքերները uպառնում են հրապարակել Թրամփի շրջապատի էլեկտրոնային նամակները. Reuters Առանձին հատվածներում կարճատև անձրև, ամպրոպ․ ինչ եղանակ կլինի այս օրերին8-ամյա Արեն Ե.-ն գիտակցության չգալով մահացել էԺողովուրդը պետք է աղոթի իշխանության համար․ Լուկաշենկո Ուկրաինայի գոյությունն արդեն սպառնալիքի տակ է ռուսական զորքի ճնշման պատճառով. Bloomberg Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եվրամիությունը չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը Մահվան ելքով վթար՝ Աղթալա-Շնող ճանապարհինՍրբազանների դեմ քրգործը փլուզվում է, իսկ ՔԿ պետը՝ ստեր է փչում Հանրայինում Կառապանի պես հայհոյողը հայհոյանքի հրադադար է հայտարարում Հայաստանի հակառուսական կուրսը սրվում է 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին Հարությունյանը Բաքվում ասել է՝ ինչու է հրաժարական տվելԻնչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասինՀայաստանը նոր «հակառուսաստան». ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում ընդդիմությանըԲոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրելԷլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին Փաշինյանը գործարկել է բռնաճնշումների թափանիվըՆպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»Վախճանվել է Գոյ թատրոնի  հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 հուլիս)Եկեղեցու դեմ պայքարը իշխանության համար պայքար է․ «Փաստ»Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի «Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԶգուշացում․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինիԱյս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի. փաստաբանՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ» Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»Էգեյան ծովում հանգստանում է. «Հրապարակ»
Ամենադիտված