Ադրբեջանում ձերբակալվել է «Ruptly»-ի խմբագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ruptly»-ի խմբագիր Այտեկին Հուսեյնովան ձերբակալվել է Բաքվում, այն բանից հետո, երբ գնացել է «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակ՝ ռեպորտաժ նկարահանելու, հաղորդում է RBC–ն։
«Հուսեյնովան, խմբագրական կազմի խնդրանքով, գնացել է Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակ՝ փողոցից նկարահանելու գործակալության համար շենքում տեղի ունեցող խուզարկությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սա ռուս լրագրողների՝ Բաքվում ձերբակալության երկրորդ դեպքն է հունիսի 30-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ձերբակալվել են «Սպուտնիկ»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։