Անսու Ֆատին փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական
ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Անսու Ֆատին վարձակալությամբ միացել է ֆրանսիական «Մոնակոյին», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերից առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, որից հետո ուղևորվել է «Մոնակո»՝ մեկ տարի ժամկետով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կողմերի միջև կնքված պայմանագիրը ներառում է նաև մոնեգասկների համար 11 միլիոն եվրոյի չափով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն։
Նշենք, որ Անսու Ֆատին նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ընդամենը 11 հանդիպման՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման: