Չինաստանի կենտրոնական հատվածում ուժեղ անձրևների հետևանքով 2 մարդ է զոհվել, 6-ը՝ անհետ կորել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի Նանյան քաղաքի Սիսյա շրջանում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս վեցը անհետ կորել են, այդ մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով տեղական աղետների արձագանքման շտաբին։
Երկուշաբթի օրը երկու համայնքներում տեղացած 225.3 մմ ընդհանուր ծավալով առատ տեղումները հանգեցրել են ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման տեղական գետի ստորին հատվածներում՝ վնասելով ենթակառուցվածքները և որոշ բնակիչների թողնելով փակուղու մեջ։
Ջրհեղեղից հետո անմիջապես սկսվել են փրկարարական աշխատանքներ, որի արդյունքում հաջողվել է փրկել երկու մարդու։
Այս պահին շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները՝ անհետ կորածներին գտնելու համար։