Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալ-տնտեսական վիճակը կայուն ծանր է․ «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանություննե­րը հայտարարեն, թե մեր սոցիալ-տնտեսական իրավի­ճակի բարելավումը իրենք պայմանավորում են տնտե­սության մեջ ներդրումներով, արտահանման աճով և այլն, գործնականում հիմնական հույսը մասնա­վոր տրանսֆերտների աճն է և պղնձի թանկացումը:

Եթե նույնիսկ կառավարության հայտարարած ծրագրերը ամբող­ջովին իրականանան և այս տար­վա ընթացքում իրականանան 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդ­րումները, կառավարությունը կարողանա իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որի մասին հայ­տարարել է, դա չի կարող թողնել նույն ազդեցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ինչպես մասնավոր տրանսֆերտների աճը: Իհարկե, որակական առումով ներդրումների շնորհիվ արձա­նագրվող աճը ավելի երկարատև է, ավելի հուսալի է, բայց կարճատև ժամանակահատվածում դա չի կա­րող էական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Տարեկան ՀՀ բնակչությունը ստանում է պետական բյուջեի մուտքերի հետ համեմատելի ծա­վալների մասնավոր տրանսֆերտներ, որը, կարելի է ասել, հավասա­րաչափ բաշխվում է բնակչության միջև և բարձրացնում նրանց գնո­ղունակ պահանջարկը: Դա էլ իր հերթին հանգեցնում է ապրանքնե­րի ու ծառայությունների առաջար­կի, այսինքն՝ արտադրության աճին: Մի խոսքով, մասնավոր տրանսֆերտների աճը ուղղակիո­րեն հանգեցնում է թե մակրոտն­տեսական ցուցանիշների արագ աճին, և թե բնակչության սոցիա­լական վիճակի բարելավմանը:

Թե ՀՀ կառավարությունը, և թե Կենտրոնական բանկը կանխատեսումներում լավատեսորեն են նայում տրանսֆերտների աճի հեռանկարին: Կարելի է համոզված ասել, որ տնտեսական բարեհունչ ցուցանիշների կանխատեսումներ անելիս այս կառույցների մտքի մեջ առաջին հերթին ունեն հենց տրանսֆերտների աճի հեռանկա­րը, և հետո միայն ներդրումների աճը, բարեփոխումները և այլն, որոնք այսօր ֆանտաստիկայի ոլորտից են:

«2017թ. տնտեսական աճը արագացող կլինի, պայմանա­վորված ինչպես արտաքին զար­գացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է 2017 թվականի պետական բյուջեի ուղերձում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա
Ամենադիտված