Եթե 46 թվի սելավը կրկնվի՝ Կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքշի, կտանի. «Առավոտ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ» թերթը գրում է. «Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
Գետառի փակելը, Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրևի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: