Գեղարքունիքի դատավորների կաշառքի գործով ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ չի հրապարակել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և նույն դատարանի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետևել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:
Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գործը քննող ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել»:
Մարամասն՝ թերթի այսօրվա համարում: