Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը. –

Ձեր կարծիքով 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնի ակնկալիք կունենա՞, այնուամենայնիվ:

– Բանն էլ հենց այն է, որ ակնկալիքներ չեն ունենում, ակնկալիքներ ստեղծում են: Իսկ քանի որ Հայաստանում հասարակությունն այլևս չի մասնակցում իշխանությունների ձևավորման գործընթացին, ապա այն լուծվում է երկու ձևով` կամ երկրի ներսում, կամ` երկրից դուրս: Երկրի ներսում ևս իշխանությունների ձևավորման երկու ճանապարհ գոյություն ունի: Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով: Ինչպես` Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում: Իսկ եթե ոչ ժողովրդավարական երկիր է, բայց ունի իր ինքնիշխանությունը, ապա ձևավորվում է իշխող ներքին համակարգի կողմից: Ինչպես` Ռուսաստանում, Չինաստանում:

Բայց եթե ինքնիշխան երկիր չէ, ապա իշխանությունների ձևավորման գործընթացի վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում արտաքին գործոնը` աշխարհաքաղաքական կենտրոնները: Իսկ Հայաստանը էականորեն զիջել է իր ինքնիշխանությունը, նրա վրա մեծ են հատկապես Մոսկվայի, ինչպես նաև արևմուտքի` մասնավորապես Եվրամիության ու ԱՄՆ–ի ազդեցությունները:

Եվ այն բանով պայմանավորված կլինեն ակնկալիքները, թե տվյալ թեկնածուները, ովքեր ուզում են Հայաստանի վարչապետ դառնալ, ինչպիսի՞ հարաբերություններ կունենան Մոսկվայի և Արևմուտքի հետ:

Եվ եթե ներկա վարչապետը ցանկություն ունի 2018 թվականի ապրիլից հետո կրկին դառնալ Հայաստանի վարչապետ, ապա ակնկալիքները պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ: Իսկ թե Ռուսաստանը կցանկանա՞ նրան տեսնել 2018 թվականից հետո Հայաստանի առաջին պաշտոնյայի դերում, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել նաև, թե արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա տեսնել այդ դերում գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույնն էլ` Արևմուտքի պարագայում. պարզ չէ նաև նրանց դիրքորոշումն այս հարցում:

Ուստի դեռևս այս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ո՞ւմ ակնկալիքն ինչպիսի՞ արդյունք կունենա: Հետևաբարև` ինչպիսի՞ զարգացումներ կընթանան երկրում: Այդ զարգացումներն ավելի ու ավելի հստակ կերևան աշնան վերջին կամ ձմռանը: Ու որոշ հստակություն կմտնի հարցում: Եվ այդ հստակությունը կմտնի մեսիջների միջոցով, որոնք կգան կամ Ռուսաստանից, կամ Արևմուտքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց
Ամենադիտված