Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված խումբը գործում էր հատուկ սխեմայով

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ

-Մենք շարունակաբար անտեսում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններում արտաքին հետքի առկայությունը, սակայն փաստերը ստիպում են հաշվի նստել այդ հանգամանքի հետ:

Ըստ դրանց, զինյալ խումբը ուղղորդվում է Արեւմուտքում գործող «Փոլիս Ֆորում Արմենիա» կազմակերպության կողմից։ Թերեւս սա էլ իր հերթին այլ կենտրոնների կողմից ուղղորդվող կառույց է, ուր հավաքված են արեւմտյան տարբեր երկրներում բնակվող հայեր։ Ի՞նչ կասեք այս մասին:

- «Սասնա ծռեր» խումբն իր գործը սկսեց Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Դա արդեն իսկ շատ խոսուն փաստ է: Պահի ընտրությունը շատ կարեւոր է:

Եթե խմբի նպատակը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է, ուրեմն թող իրենց գործողությունը սկսեին նրա ձերբակալումից անմիջապես հետո, բայց չէ, նրանց ասվել է` տղե՛ք, սպասեք: Ու հրահանգը տրվեց թուրքական հեղաշրջման պահին: Նման դեպքեր եղան նաեւ Ղազախստանում, Վրաստանում:

Նկատենք, որ ամենուր հարձակման թիրախը ոստիկանն է: Կնշանակի՝ սա հատուկ սխեմա է: «Սասնա ծռերի» տեղական կազմակերպիչների, առաջնորդների, դա կլինի Սեֆիլյանը, թե մեկ ուրիշը, մտքով չանցավ, որ հայկական ոստիկանությունում կարող են լինել հայրենասեր մարդիկ, որոնք որպես կամավորներ մասնակցել են Արցախյան պատերազմին:

Նրանց մտքով չանցավ, որովհետեւ կատարված գործողության ձեռագիրն ու մտահղացումը օտարի է, ու մենք այս մասին այսօր պետք է խոսենք։

Ազատամարտում մեր առաջին զոհերը եղել են հենց հայ ոստիկանները. 1991թ. մայիսի 6-ի Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան միլիցիայի 20 աշխատակիցներ, նրանք դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. 11-ը զոհվեցին, մյուսները գերեվարվեցին:

Իսկ թե այս խումբն ի՞նչ արտաքին կենտրոններից է ղեկավարվում, մեր համապատասխան մարմինները պետք է բացահայտեն։

Պետք է համբերատար սպասենք, Հայաստանի քաղաքացիները, այնուամենայնիվ, կցուցաբերեն զսպվածություն: Այստեղ սոցիալական խնդիր չկա, Հայաստանում սոցիալական վիճակը վատ է 1991-ից սկսած, ո՞վ չգիտի: Բայց այդ խմբին հրահանգված էր, որ հիմա ընդվզեին: Մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ո՞ւր են տանում թելերը, դեպի ո՞ր երկրներ, եւ ի՞նչ անուններ են նրանց հետեւում թաքնված:

-Ոստիկանության պատրաստած տեսանյութից պարզվում է, որ զինված խմբում ընդամենը 10-ն են Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Մյուսները նույնիսկ հայոց բանակում չեն ծառայել, իսկ պատճառաբանությունն այն է, թե հիվանդ են ու անկարող զենք բռնել: Բայց արի ու տես, որ այսօր ոչ միայն զենք են բռնել, այլեւ այն ուղղել են հենց մեր երկրի դեմ:


-Խիստ կասկածում եմ, որ նրանք հայրենասերներ են: Ես ուզում են դիմել նրանց. եթե ձեր ուժը պատում է, որ գաք ու կրակ բացեք հայ ոստիկանների վրա, այդ ինչպե՞ս է, որ ուժներդ չպատեց, առողջություններդ չներեց, որ շատ շատերի պես գնայիք ու կանգնեիք թուրքի դեմ: Եթե դուք առողջական պատճառներով խուսափել եք զինծառայությունից, ինչպե՞ս եղավ, որ այդքան դիմացկուն, ուժեղ դառաք ու ձեռքներդ զենք վերցրիք:

Կնշանակի՝ դուք շատ առողջ տղերք եք, դե գնացե՛ք ու ծառայե՛ք հայրենիքին, գնացե՛ք սահմանը պահեք: Իսկ հիմա գիտե՞ք թե ո՞ւմ եք ծառայում, դուք հայրենիքին, ազգին չե՛ք ծառայում: Ես չգիտեմ, թե ի՞նչ քարոզ են կարդացել այդ տղերքի գլխին, բայց նրանք այլ իրավիճակում են:

Հեղինակ՝ Ա. Սիմոնյան

Շարունակությունը կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հուլիսի 27-ի համարում

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարանԹուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ. պաշտոնական Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան«Չէի ուզի որևէ գուշակ իր չհիմնավորված կարծիքը հայտներ իմ ու աղջկաս վերաբերյալ՝ այն էլ եթերով». Աննա ՄանուչարյանԻրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբԹրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց. ԷրդողանԱդրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասինԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին «Ամերիկայի Ձայն»-ը պետք է դադարեցնի գործունեությունը․ Թրամփ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)
Ամենադիտված